Բըրթ Հիլլ Ընկերության Գրասենյակ, Հնդկաստան
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԲըրթ Հիլլ Ընկերության Գրասենյակ, Ահմեդաբադ, Հնդկաստան
«Բըրթ Հիլլ» (Burt Hill) ճարտարապետական ընկերության` Ահմեդաբադում գտնվող գլխավոր գրասենյակը կայուն և նորարարական նախագծման մարմնավորում է` ապակե պատերով, էլեկտրականության և ջրի խնայողությամբ, ստորգետնյա ավտոկայանատեղիով և ածխածնի երկօքսիդի սենսորներով: Դա զարմանալի չէ, քանի որ դեռ 1936 թվականին հիմնադրված «Բըրթ Հիլլ» ամերիկյան ընկերությունը ԱՄՆ-ի Կանաչ շինությունների խորհրդի առաջին անդամներից է և զգալի դեր է խաղացել ժամանակակակից շենքերի, հանրային տարածքների և կառավարական հաստատությունների էկոլոգիապես մաքուր նախագծման հասկացությունը ձևավորելու գործընթացում: Ընկերությունը նաև տրամադրում է ճարտարապետական և ինժեներական ծառայություններ: «Բըրթ Հիլլը» բազմամշակութային ընկերություն է, ունի մասնաճյուղեր աշխարհի բազմաթիվ երկրներում և նկատի է առնում յուրաքանչյուր երկրի մշակութային առանձնահատկությունները: Ահմեդաբադի մասնաճյուղի դիզայներ Վայշալի Շահը մեծ ջանք է գործադրել` ստեղծելու առողջ և էկոլոգիապես մաքուր աշխատանքային միջավայր, որը կարող է ապահովել թափանցիկությունը, մտքերի փոխանակումն ու փոխադարձ կապն աշխատողների միջև, ինչպես նաև անհատական տարածություն հատկացնել յուրաքանչյուր աշխատակցի` աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: Շինարարական թափոնների ավելի քան 90%-ը վերամշակվել է: «Բըրթ Հիլլ» ընկերության գրասենյակն արժանացել է LEED պլատինե հավաստագրման` կորպորատիվ ինտերիերներ անվանակարգում:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Դիրքը Քարտեզի Վրա