Ինչ՞ է Բուդդայական Ստուպա
Stūpa բառը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է գագաթ: Այն իրենից ներկայացնում է գնդաձև շինություն առանց ներսում տարածքի: Ճարտարապետությունը կարող է տարբերվել երկրից երկիր, սակայն հիմնական մասերը մնում են անփոփոխ. Հիմք, աստիճան, գմբեթ, սայր, տանիք: Ընդ որում դրանց մեկնաբանությունը տարբեր է լինում: Համաձայն մեկի դրանք նույնացվում են տարերքների հետ (հող, ջուր, կրակ, օդ, տարածություն): Նաև հայտնի է մեկնաբանություն, համաձայն որի այդ մասերը ներկայացնում են հոգևոր մաքրվածության աստիճանը. հիմքը դա մթագնած ուղեղն է, հաջորդ աստիճանը դա ճանապարհի սկիզբն է, սայրը բոդհիսատվայի վիճակն է (մարդու որոշումը դառնալ Բուդդա հանուն մարդկության բարօրության), իսկ գմբեթը` մաքրության գերագույն մակարդակը` Բուդդայի վիճակը:
Երկրային կյանքի ավարտից հետո Բուդդայի մարմինն այրվեց ու բաժանվեց 8 մասերի, որոնք ուղարկվեցին տարբեր երկրներ որպես մասունք: Պատմությանը քիչ բան է հայտնի առաջին ստուպաների մասին, միայն այն, որ դրանք կառուցվում էին հողից կամ կավից: Մ.թ.ա. III դարում Սանչի գյուղում (Մադհյա Փրադեշ նահանգ, Հնդկաստան) Աշոկ արքայի օրոք կառուցվեց աշխարհում առաջին քարե ստուպան՝ Մեծ Ստուպան Սանչիում (մասունքների դամբարանը): Հետագայում մոխիրի 8 մասերը վերաբաժանեց ավելի փոքր մասնիկների և ևս 84 հազար ստուպաներ կառուցվեցին: Հնդկաստանում ստուպան հայտնի է «պագոդա» անվամբ, իսկ Շրի Լանկայում` որպես «դագոբա»:
Դագոբան բուդդայականության կարևորագույն խորհրդանիշերից է. նրա աղյուսե հիմքը նույնացվում է աշխարհի առանցքի կամ Մերու լեռան հետ (ըստ դիցաբանության Տիեզերական լեռը գտնվում է այն տեղում, որտեղով անցնում է axis mundi-ն` աշխարհի առանցքը, որտեղ հատվում են բոլոր աշխարհները, և հավաքվում են բոլոր աստվածությունները): Նրա կենտրոնում հախճապակյա անոթի մեջ պահվում են Բուդդայի մասունքները: Գմբեթն ասոցացվում է երկնային տարածության հետ:
Դագոբաները կառուցվում էին այն տեղերում, որտեղ տարածված էին ժողովրդական հավաքները: Դրանք զարդարած էին քանդակներով ու զարդանախշերով: Ամենատարածված պատկերների շարքում առավել տարածված էին նրանք, որ պատկերում էին Գաութամայի ծնունդը, նրա վերածնունդը Բուդդայի տեսքով, աշխարհով թափառելու տեսարանները և «բացահայտման ծառը» (այն, որի տակ Սիդհարթա Գաութաման առաջին անգամ գիտակցեց իր նշանակությունը):
Վաղ բուդդիստական մշակությում ընդունված չէր պատկերել Բուդդայի դեմքը, ինչի պատճառով գեղանկարիչները դիմում էին տարբեր հնարքների: Միայն մ.թ. I դարում Հնդկաստանում, Միջին ու Կենտրոնական Ասիայում հայտնվեց շենքերի կամ նկարների վրա Բուդդային պատկերելու ավանդույթը: Ըստ որոշ աղբյուրների այս ավանդույթն իրենց հետ բերեցին հույն գեղանկարիչները, որոնք տարածաշրջանում հայտնվել էին Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ:
Տարբեր դագոբաների վրա կարելի է հանդիպել Բուդդային երեք տեսքով` նստած, կանգնած ու պառկած: Նստած Բուդդան մարմնավորում է մեդիտացիան ու լուսավորության վիճակը: Կանգնած Բուդդան գիտելիք ու լուսավորություն է տանում մարդկանց: Պառկած դիրքը ներկայացնում է մահամերձ Բուդդային` կողքի վրա պառկած, ձեռքը գլխի տակ: Նրա մահիճը շրջապատում են բազմաթիվ վանականներ ու աշխարհիկ դեմքեր:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.biulding.am