Դրուք Սպիտակ Լոտուսի Դպրոց, Լադաք, Հնդկաստան

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

1992 թվականին հիմնադրված Դրուք Սպիտակ Լոտուսի դպրոցը (Druk White Lotus School) ճանաչվել է Ասիայի լավագույն կրթական շինություններից մեկը և հանդիսանում է կայուն նախագծման փայլուն օրինակ (Druk – նշանակում է «Ամպրոպի Վիշապ», որը Բուտանական դիցաբանությունից է և հանդիսանում է Բուտանի ազգային խորհրդանիշը):

Նախակրթական հաստատությունն ու միջնակարգ դպրոցը նախատեսված է 500 աշակերտի համար և կառուցվել է Լադաքի բնակիչների խնդրանքով, որպեսզի համատեղվեն տեղի հարուստ ավանդույթները՝ հիմնված Տիբեթյան բուդդիզմի վրա և 21-րդ դարին համապատասխանող առաջադեմ կրթական պայմաններ: Նախագծման աշխատանքները իրականացվել են հանրահայտ Arup և Ove Arup & Partners ընկերությունների կողմից:

Շենքում օդափոխության (օդորակման) համակարգն իրականացվել է հորերի միջոցով, որի գլխավոր առավելությունը տվյալ դեպքում այն է, որ ջրի կարիք չունի: Ջրի խնդիրն ակտուալ է Լադաքում, այդ պատճառով էլ շենքն օգտվում է հալոցքային ջրերից: Պասիվ արևային տաքացման համակարգը ղեկավարվում է Լադաքի յուրահատուկ կլիմայական հատկանիշներով` ամռանը չափազանց շոգ, ձմռանը` խիստ ցուրտ: Սակայն, շնորհիվ կրթական կենտրոնի հարավ-արևելք ուղղվածության և ձմռան ուժեղ արևին՝ շենքում պահպանվում է կոմֆորտային ջերմաստիճան, իսկ արևի էներգիայի ավելցուկը կուտակվում է հատուկ «ջերմային պատերում»: Դպրոցի տանիքը կառուցված է տեղական փայտանյութից և կավից: Շենքն իր կայուն նախագծման համար արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների` Համաշխահային ճարտարապետության մրցանակ (World Architecture Awards, 2002), Ասիայի գլխավոր մրցանակ (Design for Asia Grand Award, 2009) և այլն:

Սակայն նախագիծը դեռ ավարտված չէ (2013): Քանի որ դպրոցը կառուցվում է փուլերով, առաջատար ճարտարապետներից կազմված թիմը նպատակ ունի ընդլայնել այն մինչև 800 աշակերտի համար և դարձնել էկոլոգիապես մաքուր կրթական հաստատության ամենափայլուն օրինակներից:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.solaripedia.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ