Զիֆենգ Աշտարակ, Նանցզին, Չինաստան

Բարձրությունը (Ճարտարապետական / Բնակելի)՝ 450 / 316 մՀարկեր՝ 89Դիտահարթակներ՝ 272 մ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Չինաստան

Զիֆենգ երկնաքերի շինարարական աշխատանքները սկսվել են 2005-ին և ավարտին հասցվել 2009-ի վերջին: Սկզբնական շրջանում նախագիծը կրում էր «Նանցզինի Գրինլենդ Ֆինանսական Կենտրոն» անվանումը:

450 մետր բարձրությամբ Զիֆենգի աշտարակը աշխարհի ամենաբարձր կառույցներից մեկն է, որի մեջ տեղակայված են գրասենյակային և առևտրային տարածքներ, հյուրանոց: Զիֆենգի ներքևի հարկերում տեղակայված են առևտրի սրահներ և գրասենյակներ, բարձր հարկերը զբաղեցրել է «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցը, ռեստորաններն ու դիտահարթակը:

Նախագիծն իրականացվել է մի խումբ փորձառու կազմակերպությունների համատեղ ջանքերով. Նախագծող ընկերությունը ամերիկյան Skidmore Owings & Merrill-ն է, կառույցի գլխավոր կապալառուն` Shanghai Construction Group ընկերությունը, որը Չինաստանի շինարարական շուկայում նմանատիպ նախագծերի իրականացման ավելի քան 50 տարվա փորձ ունի:

Նախագծման նախնական փուլում երկնաքերը քիչ այլ տեսք պետք է ունենար. նրա բարձրությունը չպետք է գերազանցեր 300 մետրը: Հետագայում նախագծում արվեցին զգալի փոփոխություններ. շնորհիվ ավելացված հարկերի և տարբեր մակարդակների հարկայնությանը երկնաքերն ավելի «սլացիկ« դարձավ և յուրօրինակ այցեքարտ դարձավ քաղաքի համար: Շենքի կարկասը կոմբինացված կոնստրուկցիաներից է, ճակատը երեսպատված է ապակիով:

Զիֆենգի շահագործման հանձնման շքեղ արարողությունը կայացավ դեկտեմբերի 18 – ին: Արարողության ժամանակ լազերային լուսավորությամբ ստեղծված ոսկե վիշապը շենքի ներսից վեր սլացավ` լուսավորելով Նանցզինի երկինքը: Զիֆենգի աշտարակը մեծ ներդրում է քաղաքաշինության ոլորտում Նանցզին քաղաքի համար: Այն նոր փորձ էր, որը հագեցրեց ավանդական քաղաքաշինությունը նորագույն տեխնոլոգիաներով ու ճարտարապետական նոր լուծումներով:

Հոդվածը Լյուսի Բարսեղյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ