Տուն Z6, Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Սանտա Մոնիկայում գտնվող այս մոդեռնիստական ոճով կառուցված յուրօրինակ երկհարկ կառույցը գտնվում է մոտավորապես 579 քառակուսի մետր հողատարածքի վրա (հատակների մակերեսը` 230 քմ): Կառույցի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2006 թվականին: Z6 տունը նախատեսված է մեկ ընտանիքի համար: Շենքի կանաչ տանիքը պատված է տեղական բույսերով: Տան ճարտարապետներն են «Լիվինգ Հոումս» (Living Homes) և «Ռեյ Քեփ Արքիթեքթս» (Ray Kappe Architects) ընկերությունները:

Z6 անսովոր անունը ծագել է «վեց զրոների» (six zeroes) գաղափարից, որի նախագծային թիմի գլխավոր նպատակն էր (զրո արտանետումներ, զրո թափոններ, զրո էլեկտրաէներգիա, զրո չիմացություն, զրո ածխածին, զրո ջուր): Տեղանքի կլիման տաք է ու ծովային, ուստի պասիվ զովացումը խիստ կարևոր է: Շնորհիվ մեծ դռների ու պատուհանների, բնական լույսը հեշտությամբ ներթափանցում է շենք: Պատշգամբները պաշտպանված են արևի լույսից: Տան էլեկտրաէներգիան ապահովում են տանիքում տեղադրված ֆոտոէլեկտրական մարտկոցները, որոնք արտադրում են էլեկտրաէներգիայի մոտ 70 %-ը: Արևային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչը նույնպես կրճատում է էներգիայի օգտագործումը: Անձրևաջրերը հավաքվում են հետագա կրկնակի օգտագործման համար: Կառույցը զինված է «արևային օդափոխության» համակարգով, որի գլխավոր գործառույթը տաք օդը հավաքելն ու շենքից հեռացնելն է: Z6-ը կառուցվել է Կալիֆորնիայի «Հիներֆելդ Ուորդ ինք» (Hinerfeld-Ward Inc. ) ընկերության կողմից:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.inhabitat.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ