Վայրի Բնության Հիմնադրամի Գլխավոր Գրասենյակ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Վայրի Բնության Հիմնադրամի Գլխավոր Գրասենյակ, Զեյստ, Նիդեռլանդներ
Վայրի բնության հիմնադրամը ստեղծվել է 1952 թվականին և վերջին տարիներին ավելացրել է իր նվիրված աշխատակիցների քանակը: Հիմնադրամի գլխավոր գրասենյակը Զեյստում կառուցվել է հայտնի ճարտարապետ Թոմաս Ռաուի նախագծով: Շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2003 թվականին և ավարտվել 2006-ին: Շենքը կոչում են «ավանգարդ կանաչ նախագծման» խորհրդանիշ: Ռաուն որոշում կայացրեց օգտագործել նախկին գյուղատնտեսական լաբորատորիայի հին երկհարկ շինությունը: Ըստ հայտնի ճարտարապետի փիլիսոփայության` շենքն անհատականություն ունի: Ռաուն և նրա թիմը որոշ փոփոխություններ կատարեցին շենքի նախնական նախագծում` ապամոնտաժելով նախկին լաբորատորիայի հիմնական հատվածն ու փոխելով մուտքի տեղը, ավելացնելով տաքացման ու զովացման «մազանոթային» համակարգ, տեղադրելով եռակի ապակեպատ պատուհաններ ու ստեղծելով նոր կառույց, որը միավորում է լաբորատորիայի երկու թևերը: Շենքի ճակատը թույլ է տալիս, որ ամռանը արևի ուղիղ ճառագայթները չթափանցեն ներս: Ներսում կլիման վերահսկվում է օդափոխության մեխանիկական և բնական համակարգերով: Առաջինը պատասխանատու է օգտագործված օդը շենքից հանելու համար: Նախագծի հիմնական կապալառուի դերում հանդես է եկել «Վան Զոլեն Ութրեխթ» (Van Zoelen Utrecht) ընկերությունը:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ