Վհուկի Տուն, Օդեսա, Ուկրաինա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՈւկրաինաՏու՞ն, թե՞ միայն շենքի ճակատ: Այժմ այս կառույցը համարվում է Օդեսայի այցեքարտը` գտնվելով Վորոնցովյան պալատից քիչ հեռու: Այն կառուցվել է գրեթե 150 տարի առաջ: Առաջին հայացքից թվում է, թե այնտեղ կարող են բնակվել բացառապես նիհար մարդիկ, բայց իրականում դա ճարտարապետական խաբկանքի արդյունք է. տան ետևի պատը գտնվում է սուր անկյան տակ, այսինքն` անմիջապես հարում է ճակատային պատին, իսկ տունն ունի եռանկյունաձև կառուցվածք:
Տեղացիները սիրում են պատմել զանազան լեգենդներ այս էքսկլյուզիվ տան մասին: Ըստ առաջինի, այս տունը կառուցելիս, ցարական Ռուսաստանի դարաշրջանում, կողային պատը կառուցելու բավարար միջոցներ չունեին և ստիպված եղան երկու պատերը կցել միմյանց, իսկ համաձայն երկրորդի` այս նեղ տանը ուրվականներ են բնակվել: Արդյունքում «նիհար» տունը ձեռք է բերել իր անունները` «Մեկ պատով տուն» կամ «Վհուկի տուն»: Այսպիսով, տեսողական խաբկանքի և քաղաքային լեգենդների շնորհիվ այս տունը դարձավ Օդեսայի հիմնական տեսարժան վայրերից մեկը:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am