Ուիլիսի Աշտարակ , Չիկագո, ԱՄՆ

Բարձրությունը (Ճարտարապետական / Բնակելի)՝ 442 / 412 մՀարկեր՝ 108Դիտահարթակներ՝ 412.7 մ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ուիլիսի Աշտարակի (Willis Tower) շինարարությունը սկսվել է 1970 թ-ին և ավարտվել 1973- ին: 25 տարի շարունակ այս աշտարակը զբաղեցնում էր աշխարհի 1-ին հորիզոնականը և մինչ այսօր համարվում է Ամերիկա մայր ցամաքի ամենաբարձր շենքը, և կմնա այդպիսին մինչ 2013 թվականը՝ Նյու Յորքի 541 մետր բարձրությամբ One World Trade Center-ի ավարտը: Մինչև 2009 թվականը երկնաքերը կոչվում էր Սիրսի Աշտարակ (Sears Tower) և անգամ այսօր շատ ամերիկացիներ այդպես էլ կոչում են այս հիասքանչ կառույցը: Հարմարավետության ամենաբարձր աստիճանի հասցված այս շենքն ունի հիանալի վերակառուցված դիտահարդակ, հեռարձակման համար անհրաժեշտ բոլոր միջոցներն ու տեխնիկապես հագեցված խորհրդակցությունների դահլիճ: Շնորհիվ հատուկ տեխնոլոգիայի, ձյունը ապակիներին դիպչելիս անմիջապես հալչում է: Պատուհանները մաքրվում են տարին 8 անգամ հատուկ ստեղծված ավտոմատ մեքենաների միջոցով:

Այս բացառիկ գեղեցկությամբ և էլեգանտ ոճով կառուցված աշտարակը մագնիսական ձգողություն ունի. այն օրեկան հյուրընկալում է 25.000 այցելուների:

Նախագիծն իրականացրել է հանրահայտ Skidmore Owings & Merrill-ը, իսկ գլխավոր կապալառուի դերը իրականացրել է՝ Morse Diesel International ընկերությունը: Նորարար գաղափարների շնորհիվ շենքը մինչ օրս աշխարհահռչակ ճանաչում ունի որպես աշխարհի ամենակատարյալ կառուցվածքով երկնաքերերից մեկը: Ուիլիսի Աշտարակը համարվում է մեգամոդուլային ոճով հավաքված ամենահետաքրքիր կառույցներից մեկը: Շենքի կարկասը պողպատյա է, ճակատը երեսպատված է սև ալյումինով և մուգ ապակիով: Կառույցի մոտավոր արժեքը ժամանակին կազմել է 150 միլիոն ԱՄՆ դոլար:

2009 թվականին Ուիլիսի սեփականատերերը որոշում են վերանորոգել դիտահարթակի հարկը, որի շնորհիվ ավելանում են ապակեպատ կախված պատշգամբներ (նախագիծը՝ իրականացրեց նույն Skidmore Owings & Merrill-ը), որոնք հնարավորություն են տալիս այցելուներին իրենց ոտքերի տակի 413 մետր բարձրությունից հիանալ Չիկագոյի տեսարանով: Այս ապակե կառույցը կարող է պահել մինչև 5 տոննա քաշ:

Հոդվածը Լյուսի Բարսեղյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ