Ուիլյամ Ա. Քերրի Հիմնադրամի Գրասենյակ, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Ուիլյամ Ա. Քերրի Հիմնադրամի Գրասենյակ, Սեյնթ Լյուիս, Միսսուրի, ԱՄՆ
1894 թվականին կառուցված շենքը ծառայում էր որպես բաղնիք, իսկ ավելի ուշ` նաև որպես պահեստ և նույնիսկ ներկման արհեստանոց: 2004 թվականին Ուիլյամ Ա. Քերրի հիմնադրամի ներկայացուցիչը գնեց այն: Հիմնադրամը ստեղծվել է 1998 թվականի մայիսին և կրում է ներդրող և զբոսաշրջիկ Ուիլյամ Ա. Քերրի անունը: Այդ ժամանակից ի վեր շենքն օգտագործվում է կրթական նպատակների համար և որպես հիմնադրամի գրասենյակային շենք: Պատմական շինությունը մոտ է Հյուսիսային ճանապարհին (North Trail), որն էլ ավելի է մեծացնում նրա կարևորությունը: Շինարարական աշխատանքները, որոնց արժեքը երկու միլիոն դոլար էր, ավարտվեցին 2007 թվականին: Վերակառուցող թիմի գլխավոր խնդիրն էր` ցույց տալ, թե կայունությունն ինչպես կարող է իրագործվել գրասենյակային շենքերում` նորարարական և կանաչ տեխնոլոգիաների միջոցով: Շենքի «կանաչ» վերակառուցումն ընթանում էր երեք ուղղությամբ. տեղական նյութեր, վերամշակում և նյութերի կրկնակի օգտագորում: Շենքում կա հեծանիվների կայանատեղի-պահոց, հանդիպումների սենյակներ ու դասասենյակներ: Շինարարական աշխատանքների ընթացքում շինանյութի 50%-ը վերցվել է տեղական մատակարարներից: Կանաչ տանիքի վրա տեղադրված ֆոտոէլեկտրական արևային պանելներն ու քամու տուրբինն արտադրում են անհրաժեշտ էներգիայի 20%-ը: Ջրի սպառումը կրճատվում է` շնորհիվ կրկնակի հոսքով զուգարանների ու թույլ հոսքով ցնցուղների, ինչպես նաև անձրևաջրերի համար նախատեսված բաքերի: Շենքի հատակը մասամբ պատված է հնդկեղեգնով (բամբուկով): Հատակի ընդհանուր մակերեսը 483 քառակուսի մետր է: Գրասենյակային շենքն արժանացել է LEED պլատինե հավաստագրման:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ