Սպիտակ Ռեստորան, Բաթում, Վրաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՎրաստանԱհա և հայտնվեց Վրաստանի առաջին գլխիվայր տունը Բաթումում: Աշխարհում նորություն չեն նմանատիպ շինությունները, որոնք ծառայում են բազմաթիվ նպատակների համար՝ զվարճանքների, թանգարանի, կամ էլ ուղղակի բողոքական աշխարհայացի ցուցադրման: Իսկ Բաթումում որոշել են համատեղել հաճելին օգտակարի հետ և կառուցել են գլխիվայր շրջված ռեստորան, որով ոչ միայն կարելի է հիանալ, այլ նաև այցելել և համտեսել վրացական բազմատեսակ և համեղ ուտեստներ: Դեռևս 2011-ի օգոստոսին, 24-ամյա ճարտարապետի այս մտահաղացումն «անլուրջ» քննության փուլում էր: Եվ ահա, մեկ տարին չլրացած, այս գլխիվայր ռեստորանի գաղափարն իրականացվեց: Ռեստորանը գտնվում է Շերիֆ Խիմշիաշվիլու պողոտայի վրա, ջրաղացի տեսքով ռեստորանի հարևանությամբ: Իմիջիայլոց, ռեստորանը շատ նման է Սպիտակ Տանը՝ ԱՄՆ-ի նախագահի նստավայրին, բայց քիչ փոքր է ու գլխիվայր: Գլխիվայր լինելու հանգամանքն, ասեմ, բավականին օգտակար եղավ ռեստորանի հաճախորդների համար: Երբ լավ հարբում ես այստեղ, ամեն ինչ իր տեղն է վերադառնում: