Լվացքի Մեքենա, Մեխիկո, Մեքսիկա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՄեքսիկաԱյս շենքը գտնվում է Մեխիկո քաղաքի նոր, ժամանակակից՝ Սանտա Ֆե շրջանում: Կառույցի պաշտոնական անվանումն է Կալամկուլ(Calakmul) ի պատիվ Մայաների քաղաքակրթության ամենամեծ և ազդեցիկ քաղաքներից մեկի: Կալամկուլը համալիր է, որը նաև ընդգրկում է հարևանությամբ գտնվող բուրգանման մեկ այլ կառույց: Մեքսիկացիները բարձրահարկ շենքն անվանում են «La Lavadora», թարգմանաբար «Լվացքի մեքենա»: Առանց կասկածի, մեքսիկացի հայտնի ճարտարապետ Ավգուստին Հերնանդեզ Նավարրոի նպատակը հենց դա է եղել՝ ստեղծել հսկա լվացքի մեքենայի տեսքով ժամանակակից կառույց: Այս բարձրահարկ շենքն իր ճերմակ արտաքինով և հայելանման պատուհաններով մաքրություն և թարմություն է հաղորդում պատահական անցորդներին: Իմիջիայլոց, համալիրի ավտոմատ լվացքի մեքենայի տեսքը պատահական չէ. կառույցը հանդիսանում է «խելոք տան» արտակարգ իրականացում, որտեղ անվտանգության, տեսահաղորդակցության և կոմունալ համակարգերը 100% ամտոմատ կառավարվող են: .