Տուն-Պատ 2, Գրոնինգեն, Նիդերլանդներ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Նիդերլանդներ

Այս օրիգինալ և տարօրինակ տան նախագիծը մշակվել է 1973թ - ին ամերիկյան ճարտարապետ, նկարիչ և դասախոս Ջոն Հեյդյուկի կողմից, գործընկերոջ՝ լանդշաֆտային դիզայներ Էդ Բայի պատվերով: Սակայն տունն այդպես էլ չկառուցվեց շինարարության բարձր արժեքի պատճառով: Ցավոք միայն ճարտարապետի մահից հետո (2000թ), Վիլմա (Wilma) կառուցապատող ընկերությունը որոշեց Գրոնինգեն քաղաքում իր գումարների հաշվին կառուցել այս տունը: Շինարարության ավարտից հետո տունը վաճառվեց 800 000 ԱՄՆ դոլլարով: Ակնհայտ է, որ տուն-պատի կենտրոնական տարրն է հանդիսանում 18մ երկարությամբ և 14մ բարձրությամբ պատը: Պատը, որ բաժանում է տունը երկու անջատ տարածքների, խորհրդանիշ է անցյալի և ապագայի միջև ընկած անցումային ժամանակահատվածի, հետևի ու առջևի, փակի և բացի, այսինքն՝ ինչ է Ձեզ սպասվում և ինչը եղել է անցյալում: Պատի մի կողմում գտնվում են բնակելի տարածքները, որտեղ եռահարկ դասավորվածությամբ իրար տակ գտնվում են հանգստի սենյակը, խոհանոցը, ճաշասենյակը և ննջասենյակը: Որպեսզի անցնել մեկ այլ սենյակ, պետք է անցնել դեպի պատի մյուս կողմն ընկած պարուրաձև սանդուղքը և իջնել կամ բարձրանալ համապատասխան հարկը: Իսկ պատի մյուս կողմում կարող եք տեսնել պարուրաձև սանդուղքը, լոգարանը, սանհանգույցը և մոտ 30մ երկարությամբ, 2մ լայնությամբ նեղ միջանցքը:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.freshome.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ