Պարուրաձև Անտառ, Դարմշտադտ, Գերմանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Գերմանիա

Պարուրաձև Անտառը ֆանտաստիկ բնակելի համալիր է, որը գտնվում է Գերմանիայի Դարմշտադտ քաղաքում: Շենքի մտահաղացումը պատկանում է ավստրիացի ճարտարապետ և նկարիչ Ֆրիդենսրայխ Հունդերտվասսերին, իսկ նախագիծն իրականացվել է գերմանացի ճարտարապետ Հայնց Սպրինգմաննի աջակցությամբ: Այս շենքը կառուցել է Bauverein Darmstadt AG կազմակերպությունը, և շինարարական աշխատանքներն ավարտվել են 2000 թվականին: Այս 12 հարկանի, երկայնական շերտագծերով ներկված U-աձև շենքը հիշեցնում է նստվածքային ապառներով ժայռի կտրվածքի: Պարուրաձև Անտառը բաղկացած է 105 բնակարանից, 1000 տարբեր և անկրկնելի ձևերով պատուհաններից, «կանաչ տանիքից» և արհեստական լճով գեղեցիկ ներքին բակից:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ