Հյուրանոց V8, Շտուտգարտ, Գերմանիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԳերմանիաԱհա՛ և ավտոմեքենաների մի իսկական մոլորակ: Բոլոր ավտոսիրահարներին կոչ ենք անում գեթ մեկ անգամ այցելել այս հյուրանոցը: Այստեղ դուք ստիպված չեք լինի անհանգստանալ այն մեքենայի տեխնիկական վիճակի համար, որը գերադասել եք մնացած բոլոր տարբերակներից և օգտագործում եք որպես մահճակալ: Ամենևին էլ զարմանալ պետք չէ, քանի որ նորաոճ հյուրանոցի դիզայներական մոտեցման հիմնական թեման մեքենաներն են: Այստեղ բոլոր համարների հիմնական թեմատիկ գիծը մեքենաներն են. մահճակալները պատրաստված են հին մեքենաներից, սեղանը՝ շարժիչից ...
Հյուրանոցը գտնվում է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, մի լքված օդանավակայանի տարածքում, Meilenwerk շքեղ ավտոմեքենաների թանգարանի շենքում: Եզակի հյուրանոցն իր դռներն է բացել հանրության առջև 2009թ-ի սեպտեմբերին: Յուրօրինակ չորս աստղանի հյուրանոցն այս տրամադրում է 34 սենյակ՝ նախագծված իր սեփական ոճով, թեմատիկայով, ինչպիսիք են ավտոերթը, ավտոլվացման սրահը, ավտոկանգառը, ավտոտնակը, թյունինգ-արհեստանոցը և այլն: Բոլոր սենյակները համալրված են հարմարավետ մահճակալներով, մինի բարով, գրասեղանով և արբանյակային հեռուստատեսությամբ: Հենց այս ոչ ստանդարտ դեկորացիան և նորաձև դիզայներական մոտեցումն են, որ ընդգծում են հյուրանոցի ոչ ավանդական և առանձնահատուկ լինելը:
Ժամանակակից մարդը միշտ էլ նախընտրում է փորձել ինչ-որ նոր և ինքնատիպ բան, իսկ հյուրանոց-ավտոմեքենա V8-ը պարզապես նրանց համար է, ովքեր բացառիկի և անսովորի որոնումների հորձանուտում են:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.v8hotel.de