Թուելվ Ուեսթ, Փորթլենդ, Օրեգոն, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Թուելվ Ուեսթ (Twelve West) շենքը, որը պատկանում է «Ջըրդինգ Էդլեն Դիվելըփմենթ» (Gerding Edlen Development Company) ընկերությանը, գտնվում է հարավարևմտյան 13-րդ պողոտայում` 12-րդ և Վաշինգտոն փողոցների խաչմերուկում: Ժամանակակից բազմաֆունկցիոնալ շինությունը, որը պարունակում է հինգհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի, մանրածախ առևտրի խանութներ, գրասենյակներ և բնակարաններ, կառուցվել է «Զիմմեր Գունսուլ Ֆրեսկա Արքիթեքթս» (Zimmer Gunsul Fresca Architects) ընկերության նախագծով 2009 թվականի հուլիսին: Պլանավորող թիմը կիրառել է կայուն նախագծման մի շարք առանձնահատկություններ` 557 քառակուսի մետր կանաչ տարածք տանիքի վրա, էկոլոգիապես մաքուր շինանյութ, ջրի և էլեկտրականության օգտագործման կրճատում, բնական օդափոխության և անձրևաջրերի վերամշակման համակարգ:

LEED Պլատինե հավաստագրման արժանացած շինության հատակների ընդհանուր մակերեսը մոտ 51,300 քառակուսի մետր է: Էկոլոգիապես մաքուր շինության «հպարտությունը» տանիքին տեղադրված քամու տուրբիններն են, որոնք երևում են բազմազբաղ քաղաքի ցանկացած անկյունից: Տուրբիններից յուրաքանչյուրը կշռում է 90 կգ, ունի ալյումինե գլխիկ և ապակյա թևեր, որոնց գործառույթն աղմուկի կրճատումն է:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ