Թրամփի Միջազգային Հյուրանոց և Աշտարակ, Չիկագո, ԱՄՆ
Բարձրությունը (Ճարտարապետական / Բնակելի)՝ 423 / 340 մՀարկեր՝ 98Դիտահարթակներ՝ N/A
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ ՆահանգներՉիկագոյի Թրամփի միջազգային հյուրանոցի և աշտարակի (Trump International Hotel & Tower) շինարարությունը սկսվել է 2005–ին և ավարտին հասցվել 2009-ին: 92-հարկանի աշտարակը գտնվում է 401 Հյուսիսային Վաբաշ հասցեում, Չիկագո գետի ափին, և ներառում է Թրամփի միջազգային 4 աստղանի հյուրանոցը՝ 339 համարներով և սեփականատիրության ձեռքբերման իրավունքով՝ 486 լյուքս կարգի բնակարաններ: Աշտարակը նաև ներառում է առևվտրային տարածքներ, ավտոկայանատեղի, ֆիթնես ակումբ, 4 աստղանի SPA կենտրոն ( քաղաքի 3 չորս աստղանի կենտրոններից մեկը), բիզնես լաունջներ: 16-րդ հարկում գտնվում է «Sixteen» անվամբ բարձրակարգ ռեստորանը (քաղաքի յոթ 4 աստղանի ռեստորաններից մեկը), որն առաջարկում է ամենատարբեր էքստրավագանտ ուտեսներ և թանկարժեք խմիչքներ: Աշտարակի գտնվելու հիանալի տեղը տալիս է գետի և քաղաքի լավագույն տեսարանների առավելագույն հնարավորություն:
Ճարտարապետական և կառուցվածքային նախագծումն իրականացրել է Չիկագոյի անվանի Skidmore Owings & Merrill-ը: Շենքի նախագիծն իրականացված է երեք մակարդակներով, որոնք կրկնում են շրջապատող կառույցների բարձրությունները և ներդաշնակվում են քաղաքի «երկնաքերային ուրվագծի» հետ: Կլորացված անկյունները և տարբեր մակարդակները միաժամանակ նպաստում են քաղաքի ուժեղ քամիների ուժի նվազեցման և բախշման համար:
Կառույցի կառուցվածքն իրականացված է երկաթբետոնից, իսկ ապակեպատ ճակատի համար օգտագործվել են հատուկ ծածկով ապակիներ և փայլեցված՝ չժանգոտվող պողպատից միջնաձողեր: Այսպիսի ճակատը աշտարակի լուսամուտներից բացում է հիանալի համայնապատկերների հնարավորություն՝ «հատակից-առաստաղ և պատից-պատ»:
Զբոսաշրջիկության տեղեկատվական խոշորագույն Ֆոդորս (Fodor's ) հրատարակչությունը այսպես է նկարագրել Թրամփի այս աշտարակի հյուրանոցը. հյուրանոցը տրամադրում է կատարյալ սպասարկում և մատուցում է բարձրակարգ ծառայություններ, սակայն որպես մեծ բացասական փաստ նշում է՝ հյուրանոցում վաճառվող 1 շիշ ջրի գինը արժե 25 դոլլար: