Տիբուրոն Ծովածոցի Տուն, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՏունը, որը կառուցվել է Տիբուրոն թերակղզու հյուսիսային կողմում, նրա տանտիրոջ` Հելեն Մարշի տեսլականի իրականացումն է, որը շենքի նախագծման և զարգացման ընթացքում կիրառել է նորարարական մոտեցում: Ժամանակակից տունը կառուցվել է «Բաթլր Արմսդեն Արքիթեքթս» (Butler Armsden Architects) ճարտարապետական ընկերության նախագծով: Տան գլխավոր կապալառուի դերում հանդես է եկել «ՄաքԴոնալդ Քոնսթրաքշըն ընդ Դիվելըփմընթ» (McDonald Construction & Development) ընկերոթյունը: Շինարարական աշխատանքների ընթացքում օգտագործված ցածր ցնդող օրգանական նյութերով ներկերը, տանիքի վրա տեղադրված ֆոտոէլեկտրական արևային պանելները, վերամշակված շինանյութերն ու էկոլոգիապես մաքուր այլ գործոններն օգնեցին հասնել LEED չափանիշների: Տան կենտրոնում կա ուղղահայաց սանդուղք, իսկ սենյակները կենտրոնացած են դրա շուրջ: Գեղատեսիլ այգին տան հետ կապված է արտաքին կամրջի միջոցով: Բոլոր սենյակները նայում են այգուն: Բնակելի նախագիծը վառ օրինակն է այն բանի, թե կայունության ժամանակակից մեթոդներն ու էկոլոգիապես մաքուր նախագիծն ինչպես կարող է կիրառվել բնակելի տներում: Հատակների ընդհանուր մակերեսը 369 քառակուսի մետր է: Տիբուրոն ծովածոցի տունն արժանացել է LEED Պլատինե հավաստագրման:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am