Վերդեսիան, Նյու Յորք, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

2006 թվականին Սեզար Փելլի ընդ Ըսոշիիթս (Cesare Pelli & Associates) ընկերության նախագծով կառուցված Վերդեսիան (The Verdesian) շինությունը քսանվեց հարկանի բազմաբնակարան աշտարակ է` 27,870 քառակուսի մետր հատակների ընդհանուր մակերեսով: Անձրևաջրերը մշտապես հավաքվում են, ապա հետագայում օգտագործվում են տանիքի վրա գտնվող այգին ոռոգելու համար: Բեթերի Փարք Սիթի թաղամասում (Battery Park City) գտնվող էկոլոգիապես մաքուր, վարձակալության համար նախատեսված աշտարակում կա խաղասրահ` հատուկ երեխաների համար, ֆիթնեսի կենտրոն` զինված ժամանակակից սարքավորումներով, ավտոկայանատեղի և պահասենյակ հեծանիվների համար: Այն գերազանց վայր է այնպիսի ընտանիքների համար, որոնք ցանկանում են անցկացնել իրենց շաբաթ-կիրակին հարմարավետ միջավայրում: Շինարարական աշխատանքները սկսվել են 2004 թվականին: LEED Պլատինե հավաստագրման արժանացած առաջին բնակելի բարձրահարկը կառուցված է հիմնականում ապակուց, պողպատից ու բետոնից: Շենքի տանիքին տեղադրված ֆոտոէլեկտրական արևային պանելներն, ինչպես նաև զովացման ու տաքացման համակարգերն օգնում են էլեկտրականության զգալի խնայողությանը:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ