Թերրի Թոմասի Շինություն, Սիեթլ, Վաշինգթոն, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Թերրի Թոմաս կենտրոնը(The Terry Thomas Building)` քառահարկ կոմերցիոն շենք, որը տեղակայված է Սիեթլի Սաութ Լեյք Յունիոն թաղամասում (South Lake Union), համարվում է միջազգային ժամանակակից ճարտարապետության հրաշքներից մեկը: Շենքի հատակի ընդհանուր մակերեսը 3760 քառակուսի մետր է: Բացի գրասենյակային և ռեստորանային տարածքից` կենտրոնը ներառում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչպես նաև կայանատեղի հեծանիվների համար: Շրջակա միջավայրի առումով պատասխանատու և առողջ աշխատանքային պայմանները, բնական օդափոխության համակարգն ու ցերեկային լույսը զգալիորեն մեծացնում են աշխատանքի արդյունավետությունը: Հնարավորինս շատ ջուր խնայելու համար շենքի ճարտարապետները ստեղծել են անձրևաջրերի հավաքման համակարգ: Շենքի լուսավորումը մշտապես վերահսկվում է մոնիտորներով: Ջրախնայող սարքավորումները նույնպես կրճատում են ջրի օգտագործումը մոտ 30%-ով: Թերրի Թոմաս կենտրոնն առաջին շենքն է քաղաքում, որն ունի պասիվ՝ բնական զովացման համակարգ: Կենտրոնի վերին հարկերը միշտ ավելի զով են` շնորհիվ սպիտակ արտացոլող տանիքի: Շինանյութի մոտ 98%-ը (ալյումին, պողպատ) վերամշակված է: Շինարարական աշխատանքների ընթացքում օգտագործվել են միայն ցածր ցնդող օրգանական բաղադրիչներ պարունակող ներկեր: Շենքն արժանացել է LEED Պլատինե և LEED Ոսկե հավաստագրումների:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ