Ամենափոքրիկ Տունը, Տորոնտո, Կանադա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Կանադա

Լինել ամենափոքր տունը, դա դեռ չի նշանակում լինել ամենաէժանը, և ամեն մեկը չէ, որ կարող է իրեն թույլ տա գնել այն: Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում այս տան գինը հասել է մինչև 180.000 ԱՄՆ դոլարի: Այսպես, այն գնվել էր 2007-ին 139.000 ԱՄՆ դոլարով, իսկ 2008-ին արդեն իսկ առաջարկվել 180.000 -ով: Այն հանդիսանում է աշխարհի ամենափոքր տներից մեկը , որը գտնվում է Կանադայում՝ Տորոնտոյում, և ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Այս մեկ սենյականոց տունը կառուցված է 2,2մ լայնությամբ և 34.6մ երկարությամբ հողատարածքի վրա, որը ժամանակին անցում էր հանդիսանում: Չնայած իր փոքրիկ չափսերին (մոտ 28 քմ. մակերես), այս գողտրիկ տնակն ունի սովորական տանը բնորոշ բոլոր հարմարությունները՝ հյուրասենյակ, ննջասենյակ, խոհանոց, լոգարան և զուգարան, նկուղ, գլխավոր մուտքի դիմաց ընկած փոքրիկ այգի և հմայիչ բակ:

Տորոնտոյի այս փոքրիկ տունը՝ կառուցված 1912թ.-ին, այժմ ունի իր սեփականատերը, բայց եթե Դուք մեծ ցանկություն ունեք բնակվել նման սահմանափակ տարածքում, կարող եք վարձակալել այն ողջամիտ գնով:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ