Հին Ջրաղաց, Վերնոն, Ֆրանսիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ֆրանսիա

Չնայած այս շինությունն օժտված չէ ճարտարապետական բարձր արժեքներով, այնուամենայնիվ այն Վերնոնի պատմական խորհրդանիշն է: Այս տունը հայտնի է «հին ջրաղաց» անունով և համարվում է Վերնոնի ամենակարևոր տեսարժան վայրը: Այս փոքրիկ հմայիչ քաղաքի պատմությունը 10-րդ դարին է հարում: Փայտե և աղյուսե շինությունը Սեն գետի վրա ընկած հնաքանդ կամուրջի երկու սյուների վրա է հենված: Կար ժամանակ, երբ այս գետի վրա մի քանի նմանատիպ ջրաղացներ են եղել: Հենց այստեղ՝ դրախտային գողտրիկ անկյունում, շատ իմպրեսսիոնիստներ՝ այդ թվում Կլոդ Մոնեն, ընկղմվելով մենակության մեջ, ստեղծել են արվեստի բացարձակ գլուխգործոցներ:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ