Հավերի Հյուրանոց, Հելսթոն, Մեծ Բրիտանիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ ԲրիտանիաՁեր փետրավոր բարեկամն էլ իրավունք ունի վայելել իր հանգիստը նմանապիպ հյուրանոցում (Հելսթոն,Քորնուոլ, Անգլիա), այլ ոչ թե անընդհատ ապրի միևնույն կեղտոտ հավաբնում: Առավել կարևոր է, որ նա շատ ժամանակ անցկացնի զմրուխտե խոտածածկույթի վրա, շնչի մաքուր օդ, որպեսզի տա էկոլոգիապես մաքուր ու ավելի սննդարար ձվիկներ:
Երեսունմեկամյա մաթեմատիկայի ուսուցիչ Դեվիդ Ռոբերթսը, մտածելով այս ընտանի թռչուններից բխող բազում խնդիրների մասին, օրինակ, ինչպես պաշտպանել նրանց առնետներից, ում խնամքի տակ թողնել նրանց, երբ մեկնում ես հանգստի, գտավ իր օրիգինալ լուծումն ու մասնագիտությամբ լինելով նաև ատաղձագործ՝ սեփական ձեռքերով կերտեց մոտավորապես չորս տասնյակ շքեղ հավաբուն-տնակներ:
Հավիկներին հնարավորություն է ընձեռնվում մեծ խոտածածկ դաշտում զբոսնել և այնտեղից քաղել իրենց անհրաժեշտ վիտամինները, այնուհետև հարմարավետ թառին նստել ու ուրախացնել մեզ իրենց "ոսկե" ձվիկներով: Բացի նախաճաշից, ճաշից ու ընթրիքից, նրանց կմատուցվեն մերսման, մատնահարդարման ծառայություններ՝ ներառելով ճանկերի մաքրումը, կտրումն ու լաքով պատումը, իհարկե, փորձառու մասնագետների կողմից: Ինչ բերաբերում է նրանց փոխադրմանը, այդ խնդիրն ևս անլուծում չի մնացել, քանզի հատուկ տաքսի մեքենան հավիկներին բերում է հյուրանոց, ինչպես նաև ճանապարհում դեպի տուն:
Հավերի համար նախատեսված հյուրանոցը մեծ ճանաչում ձեռք բերեց, ինչպես և կանխատեսել էր նրա սեփականատեր Դեվիդը: Այս բոլոր ծառայությունները միասին հարմար կլինեն բոլորի գրպանին՝ 5 ֆունտ 1 հավաբնի համար որտեղ կտեղավորվեն 6-8 հյուր:
Եթե ցանկանում եք ձեր հավերին նույնպես մատուցել նմանատիպ հանգիստ, այցելեք հյուրանոցի պաշտոնական կայք և ամրագրեք համապատասխան «հյուրանոցային» համարը:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am