Տեղերի Վանք, Տեղեր, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Տեղերի վանքը (բարբառային հնչողությունը «Դղեր») գտնվում է Արագածոտնի մարզում, Տեղեր գյուղում, Արագած լեռան հարավ-արևմտյան լանջին: Այս վանքային համալիրը բաղկացած է Սբ.Աստվածածին գմբեթավոր եկեղեցուց և գավթից: Համաձայն գավթի սյուններից մեկի վրա պահպանված արձանագրությանը, այն կառուցվել է Մամախաթունի` իշխան Վաչե Վաչուտյանի կնոջ, հովանավորությամբ: Վանքի ճարտարապետն է Աղբայրիկ վարդապետը: Շինարարությունը սկսվել է 1213թ. և ավարտին հասել 1232թթ.:

Մուգ մոխրագույն բազալտից կառուցված այս վանքը աչքի է ընկնում իր անպաճույճ ոճով և դեկորատիվ հարդարանքի բացակայությամբ: Այս դարաշրջանի հայկական ճարտարապետության մեջ Տեղերի վանքային համալիրի գավիթը առանձնանում է իր սկզբունքային նոր և բացառիկ կառուցվածքով` նրա կտուրի վրա հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում կառուցված էին մեկական գմբեթավոր մատուռներ:

1467 թվականին վանքը պարսպապատել է: 20-րդ դարում Տեղեր վանքային համալիրում երկու անգամ (1940-1952թթ.և 1975-1976թթ.) վերակառուցողական աշխատանքներ են տարվել, որոնց ընթացքում տանիքը ծածկվել է տուֆե սալիկներով, վերանորոգվել են մատուռի գմբեթները, ամրացվել են պատերը և քիվերը:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.wikipedia.org


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ