Թայբեյ-101, Թայբեյ, Թայվան

Բարձրությունը (Ճարտարապետական / Բնակելի)՝ 509 / 439 մՀարկեր՝ 101Դիտահարթակներ՝ 391.8, 383.4 մ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Թայվան

Թայբեյ-101-ը, նաև հայտնի ինչպես Թայբեյի Համաշխարհային ֆինանսական կենտրոն, ունի 509 մ բարձրություն: Կառույցի շինարարությունը ավարտվել է 2004 թվականին և արժեցել է մոտ US $1,7 մլրդ: Շենքը ունի 412,500 մ² հատակների մակերես: Երկնաքերը նախագծված է թայվանական C.Y.Lee & Partners ճարտարապետական բյուրոյի կողմից, իսկ շինարարության հիմնական մասը իրականացրել է հարավկորեական «Սամսունգ Էնջինիրինգ ընդ Քոնսթրաքշնը» (Samsung Engineering & Construction), քանի որ նախկին գլխավոր կապալառուն՝ KTRT Joint Venture-ը չէր տեղավորվում շինարարության ավարտի նախատեսված ժամկետների մեջ: Շենքի կարկասը կոմբինացված է՝ պողպատյա կոնստրուկցիաներից և բետոնից, ճակատը երեսպատված է ապակիով: Շենքը հաշվարկած է ամենահզոր թայֆուններին և երկրաշարժերին դիմակայելու և համարվում է աշխարհի ամենակայուն կառույցներից մեկը: Թայբեյ-101-ը պատկանում է Թայբեյի ֆինանսական կենտրոն կորպորացիային (Taipei Financial Center Corporation-TFCC) և կառավարվում է ամերիկյան Urban Retail Properties կորպորացիայի միջազգային բաժնի կողմից: Շենքում տեղադրված են Toshiba Elevator & Building Systems Corporation-ի արտադրության, 16,83 մ/վ արագությամբ սլացող երկու երկխցիկանի (տեղադրված իրար վրա) վերելակներ, որոնք ժամանակին աշխարհում ամենաարագն էին համարվում (այժմ ռեկորդը՝18մ/վ արագությամբ պատկանում է Բուրջ Խալիֆաի վերելակներին): Շենքում տեղակայված են բազմաթիվ գրասենյակներ, էլիտար խանութներ, ռեստորաններ, VIP կլուբ և այլն: Շենքի սեփականատերը՝ Թայբեյի ֆինանսական կենտրոն կորպորացիան 2009 թվականի նոյեմբերին հայտարարեց, որ մինչ 2011թվականի ամառը, Թայբեյ-101-ը կդառնա աշխարհի «ամենականաչ» ամենաբարձրահարկ շենքը LEED- ի ստանդարտներով (Leadership in Energy & Environmental Design- դա միջազգային ճանաչում ունեցող «կանաչ շինարարության» սերտիֆիկացման համակարգ է):

Տեղեկատվություն Զբոսաշրջիկների և Գործարարների Համար


Վեբ Կայք » www.taipei-101.com.tw
Հասցե » No 7 Xin Yi Road, District Xin Yi, Taipei, Taiwan Province, PRC
Դիտահարթակ » Թայբեյ 101-ում գործում է երկու դիտահարթակ, որոնք ապահովում են 360 աստիճան համայնապատկեր: Ներքին դիտահարթակը 89-րդ հարկում է և ունի 383.4 մ բարձրություն: Այն այցելուներին և զբոսաշրջիկներին առաջարկում է ցուցադրություններ և էքսկուրսիաներ: Արտաքին դիտահարթակը գտնվում է 89-րդ հարկում և ունի 391.8 մետր բարձրություն:
Աշխատանքային Օրերը և Ժամերը » Ներքին դիտահարթակ 9:00 am – 10:00 pm ամբողջ շաբաթ
Արտաքին դիտահարթակ 9:00 am – 10:00 pm` կախված եղանակային պայմաններից

Տոմսերի Գինը » NT$450 (US$15, 2012 թվականի հուլիսից)
Կորպորատիվ Գրասենյակներ » Երկնային նախասրահները (sky lobbies) տեղակայված են 35-36-րդ հարկերում: Միջգրասենյակային զոնան ընկած է 35-ից մինչև 58-րդ հարկեր: Այսպես կոչված Ցածր զոնայի գրասենյակային կենտրոնը գտնվում է 9-րդ և 34-րդ հարկերի սահմանում:
Գրասենյակներ » Թայվանի ֆոնդային բորսան շենքում զբաղեցնում է 7 հարկ: Աշտարակի խոշոր վարձակալների թվում են նաև Բել Էյր Մոթըրս և Լիբըրթի Մոթըրս ընկերությունները, ինչպես նաև Լ’օրեալ ընկերության և “Չայնա Սթիլ” կորպորացիայի գրասենյակները:
Առևտուր » Աշտարակի առաջին վեց հարկերը զբաղեցնում է Թայբեյ 101 հանրախանութը (Taipei 101 Mall), որի հատակների ընդհանուր մակերեսը կազմում է 65,000 քառակուսի մետր: Այն բաղկացած է ավելի քան 185 խանութից ու ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Գուչի, Պրադա, Լուի Վիտոն և այլն:
Սնունդ » Շենքում գործում են մի շարք ռեստորաններ և սրճարաններ, որոնցից են “Դայմընդ Թոնի’զ” և “Շին Յեհ 101”-ը: Դիտահարթակի ռեստորանը 85-86-րդ հարկերում է: Հայտնի ամերիկյան Սթարբաքս Քոֆի ցանցի մասնաճյուղը գործում է 1-ին հարկում:
Ավտոկայանատեղիներ » 1839

Տեղեկատվություն Շինարարության Մասին


Սեփականատեր և Կառուցապատող
Taipei Financial Center Corporation (www.taipei-101.com.tw)

Ճարտարապետական Նախագծում
C.Y. Lee & Partners Architects/Planners (www.cylee.com)

Կառուցվածքների Նախագծում
Thornton Tomasetti, Evergreen Engineering (www.thorntontomasetti.com)

Գլխավոր Կապալառու
Kumagai Gumi, Taiwan Kumagai (www.kumagaigumi.co.jp)
RSEA Engineering (www.rseaec.com.tw)
Ta-You-Wei Construction
Samsung Engineering and Construction (www.samsungengineering.co.kr)

Ինժեներական Համակարգերի Նախագծում
Continental Engineering Consultants, Inc. (www.ccengineers.com)

Վերելակների քանակը և Արագությունը
61; 16.8 մ/վ

Հատակների Մակերեսը
193,400 մ²²


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ