Սուիթուոթեր Քրիք Այցելուների Կենտրոն, Լիթիա Սփրինգս, Ջորջիա, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Ատլանտայի կենտրոնից ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա` Լիթիա Սփրինգսում գտնվող Սուիթուոթեր Քրիք ազգային այգին (Sweetwater Creek State Park) 1011 հա տարածությամբ սքանչելի օազիս է, որը նաև տեղացիների սիրելի հանգստավայրն է: Հայտնի այգին պարծենում է իր 87 հա տարածք զբաղեցնող Ջորջ Սփարքս ջրամբարով (George Sparks Reservoir) և ԱՄՆ-ի էկոլոգիապես ամենամաքուր շինություններից մեկով` Այցելուների կենտրոնով, որն ԱՄՆ-ի կանաչ շինությունների խորհրդի կողմից արժանացել է LEED Պլատինե հավաստագրման` «Նոր շինություններ» անվանակարգում: Կենտրոնը, որ նաև թանգարան է, պատկանում է Ջորջիայի բնական ռեսուրսների վարչությանը:

Շենքի հատակների ընդհանուր մակերեսը 360 քառ մետր է: «Ջըրդինգ Քոլլաբըրըթիվ» (Gerding Collaborative) ճարտարապետական ընկերության նախագծով կառուցված Այցելուների կենտրոնը բացվել է 2006 թվականին և ներառում է գրասենյակներ, հանդիպումների սրահներ ու դասասենյակներ, լաբորատորիաներ ու ցուցասրահներ: Կանաչ տանիքը նաև օգտագործվում է անձրևաջրերի կուտակման և կրկնակի օգտագործման համար: Միահարկ շինությունն աչքի է ընկնում նաև կոմպոստացնող բիոզուգարանների համակարգով, ջրի օգտագործման կրճատմամբ ու ֆոտոէլեկտրական արևային պանելներով: Նախագծի արժեքը կազմել է մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Photos:www.greenroofs.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ