Սուզլոնի Մեկ Երկիրը, Պունա, Հնդկաստան
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՔամու էներգիայի տուրբիններ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը` հնդկական «Սուզլոն Էներջի Լիմիթիդ» (Suzlon Energy Limited) ընկերությունն ունի ավելի քան 13,000 աշխատող և բազմաթիվ մասնաճյուղեր աշխարհի 33 երկրներում: «Սուզլոն» կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Հնդկաստանի Պունա քաղաքում: Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին Թուլսի Թանտիի կողմից: 2010 թվականի ապրիլի 29-ին «Սուզլոն Էներջի Լիմիթիդ» ընկերության գլխավոր գրասենյակը, որը նաև կոչվում է «Մեկ երկիր» (One Earth), արժանացավ բարձրագույն մրցանակի կայունության ոլորտում` LEED Պլատինե հավաստագրման: Հնդկաստանի խոշորագույն «Կանաչ» նախագծերից մեկի հատակների ընդհանուր մակերեսը 41,000 քառակուսի մետր է: Շինությունը նախատեսված է 2300 մարդու համար: Շենքում կայուն նախագծման գլխավոր գործոններն են` ջրի ու էլեկտրականության արդյունավետ օգտագործումը, առողջ շրջակա միջավայրը, օդի որակը շենքի ներսում, արտաքին լուսավորումը էներգիայի վերականգնելի միջոցներով, օդորակման և ջրի կառավարման արդյունավետ համակարգերը:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.suzlon.com