Քարե (Դարի) Տուն, Լեռ Ֆաֆե, Պորտուգալիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՊորտուգալիաԹերևս դժվար է գտնել մեկ այլ այսպիսի տուն, որն այդքան ներդաշնակորեն միաձուլվում, կամ ավելի շուտ «մխրճվում » է լեռնային բնության մեջ: Այս ժայռերի միջև սեղմված տունը կառուցվել է1974 թվականին հյուսիսային Պորտուգալիայում, Ֆաֆե լեռան վրա, իբրև ընտանեկան հանգստի « թաքստոց»: Տան սեփականատերը՝ Վիտոր Ռոդրիգեսը, վերջերս «քաղաքակրթության» կողմից «առանձնահատուկ» ուշադրությանն արժանացած տունը զինել է գնդականթափանց ապակիով և երկաթե դռնով: Դրսից քարանձավի տեսք ունեցող այս տունը բավականին հարմարավետ է ներսում, և ասում են, որ այն ընտանիքի ժամանցի սիրված վայրն է հանդիսանում, եթե, իհարկե զբոսաշրջիկները թուլ են տալիս: Ներսում այն կահավորված է քարե կահույքով և աստիճաններով, ինչպես նաև փայտե բազրիքներով: