Ստանդարտ Րեֆրիջըրեյշն Քոմպանի, Պուերտո Ռիկո
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՍտանդարտ Րեֆրիջըրեյշն Քոմպանի, Սան Խուան, Պուերտո Ռիկո
1947 թվականին հիմնադրված «Ստանդարտ րեֆրիջըրեյշն» ընկերությունը (Standard Refrigeration Company Inc.) ինժեներական և էլեկտրական աշխատանքների խոշոր կապալառու ընկերություն է, որը գործում է Պուերտո Ռիկոյում` Սան Խուանի մոտակայքում: Ընկերությունը մասնագիտանում է առևտրային կենտրոնների, հիվանդանոցների, գրասենյակային շենքերի, օդանավակայանի տերմինալների, վարչական շենքերի կառուցման ոլորտներում:
Ընկերության երկհարկ գրասենյակային շենքի հատակների ընդհանուր մակերեսը 1783 քառակուսի մետր է: Շենքն արժանացել է LEED Պլատինե հավաստագրման (52 միավոր, Նոր շինություններ անվանակարգ)` այնպիսի կարևոր գործոնների համար, ինչպիսիք են մետաղական տանիքը, որը պատված է Էրագարդ կոչվող նյութով (Eraguard - օժտված է արտացոլման և արտանետման ցածր մակարդակով), վերամշակված նյութերը, օդորակման համակարգը: Անձրևաջրերը հավաքվում են 40,000 գալոն տարողությամբ ցիստերնում, ապա օգտագործվում շենքի միզարանների և զուգարանների համար: Էներգիայի սպառումը կրճատված է ավելի քան 60%-ով: Շենքը նաև արժանացել է այնպիսի հեղինակավոր մրցանակների, ինչպիսիք են «Էներգիայի աստղ» (2007), «Գերազանց աշխատանք կոմերցիոն շենքերի նախագծման ոլորտում» (2006), «Լավագույն MEP դիզայն» և այլն: Սա առաջին շենքն է Պուերտո Ռիկոյում, որն արժանացել է LEED Պլատինե հավաստագրման:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am