Սպիտակավոր Եկեղեցի, Աշտարակ, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Սպիտակավոր եկեղեցին կառուցվել է XIII -XIV դարերում: Եկեղեցին միանավ է, քառանկյուն և կամարաձև ծածկով: Այսօր, Սպիտակավոր եկեղեցին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, որի ներդրումների հաշվին այն ամբողջությամբ կվերականգնվի մինչև 2015թ. սեպտեմբերը։

Ըստ հնուց եկող ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնախոր ձորը: Այս լուրն իմանալով, իրենց փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, իրեն ևս ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ