Հատուկ Համար 9 Տուն, Նոր Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՀատուկ համար 9 տունը LEED Պլատինե հավաստագրման արժանացած շինություն է, որը 2010 թվականին հայտնվել է շրջակա միջավայրի կոմիտեի լավագույն տասը էկոլոգիապես մաքուր նախագծերի շարքում` գերազանց մեկուսացման և ոչ թունավոր նյութերի օգտագործման համար: «Քիրեն Թիմբերլեյք» (KieranTimberlake) ճարտարապետական ընկերության նախագծով կառուցված շենքը մեկն է այն 13 տներից, որոնք կառուցվել են Բրեդ Փիթի կողմից հիմնադրված «Մեյք իթ Րայթ» (Make it Right) աշխարհահռչակ կազմակերպության շնորհիվ: Կազմակերպության հիմնական առաքելությունն է` կառուցել ապահով, առողջ և կայուն տներ Կատրինա փոթորկի հետևանքով տեղահանված մարդկանց համար: Էկոլոգիապես մաքուր բնակելի շինության նախագծումն իրականացվել է երկու ուղղությամբ` այսպես կոչված «Այգու նախատիպ» և «Ֆրոնտոնի նախատիպ»: Բարձր առաստաղները, կարգավորվող պատուհաններն ու մեծ ճակատներն ապահովում են արևային լույսի առատ ներթափանցումը: Տան ներքին պլանավորման ճկունությունը ապահովելու համար հատակագիծը բաժանված է «չոր» և «թաց» գոտիների: Մեկ ընտանիքի համար նախատեսված բնակելի տան հատակի ընդհանուր մակերեսը 141 քառակուսի մետր է: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2008 թվականի սեպտեմբերին: Գլխավոր կապալառուի դերում հանդես է եկել «Սի ընդ Ջի Քընսթրաքշըն» (C&G Construction) ընկերությունը:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am