Արևային Խոհանոց, Աուրովիլ, Հնդկաստան

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

1997 թվականի դեկտեմբերին շահագործման հանձնված Արևային խոհանոցը (La Cuisine Solaire) հատուկ նախագծվել է` կերակուր պատրաստելու նպատակով արևային էներգիայի օգտագործումը ցուցադրելու համար: Այն նախատեսված է` որպես կոլեկտիվ խոհանոց տեղի համայնքի համար: Շինարարական աշխատանքները սկսվել են 1994 թվականին: Տանիքին տեղադրված` 15 մետր տրամագծով հսկայական արևային կաթսան և դիզելային կաթսան տաք գոլորշի են արտադրում` արևոտ օրերին կերակուր պատրաստելու համար: Արևի ճառագայթները կենտրոնանում են գլանաձև կաթսայի վրա: Արտադրված էլեկտրաէներգիան բավական է 1000 մարդու համար երկու ճաշատեսակ պատրաստելու համար: Կաթսան նախագծողներից մեկը Ջոն Հարփերն է, որն արևային կաթսայի նախատիպը ստեղծել է դեռևս 1980-ականների սկզբին: Ներկայացված են տարատեսակ խոհանոցների ճաշատեսակներ, նաև` բուսակերների համար: Կերակուրները մատակարարվում են դպրոցներին ու մոտակա համայքներում բնակվող մարդկանց: Շենքի ճարտարապետներն են Սուհասինի Այեր Գուիգան և Անիտա Գաուրը: Շենքն աչքի է ընկնում պարուրաձև սանդղահարթակով, ջրամեկուսացման ու կեղտաջրերի վերամշակման համակարգերով: 1700 քառակուսի մետր հատակների ընդհանուր մակերեսով նախագծի արժեքը կազմել է 12,5 մլն ռուպի (մոտ 230 000 ԱՄՆ դոլլար):

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ