Գանգերի Աշտարակ, Նիշ, Սերբիայի Հանապետություն

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Սերբիա

1809թ. սերբերն ապստամբություն սկսեցին Օսմանական կայսրության դեմ, որի լծի տակ էին գտնվում ավելի քան 300 տարի (1459-1809թթ.): 1809թ. մայիսի 31-ին կայացավ այս ապաստամության ամենահայտնի ճակատամարտը: Սերբ ապստամբների 3000անոց զորքը գլխավորում էր քաջ գեներալ Ստեֆան Սինջելիչը: Թուրքերը քանակապես գերազանցում էին նրանց հինգ անգամ և սերբերն ամենասկզբից դատապարտված էին պարտության: Գիտակցելով դա` գեներալ Սինջելիչը պայթեցրեց վառոդի պահեստը: Ոչ մի սերբ կենդանի չմնաց:

Հուրշիդ փաշայի հրամանով ապստամբները գլխատվեցին, նրանց գլխամաշկր տիկ հանվեց և ուղարկվեց Ստամբուլ, իսկ գանգերն օգտագործվեցին աշտարակ կառուցելու համար: Այն պետք է զգուշացում ծառայեր մյուս բոլոր ապստամբների համար: Կառույցի համար ընդհանուր առմամբ օգտագործվեց 952 գանգ և այն ստացավ Չելե-Կուլա անվանումը (սերբ. Ćele-Kula - գանգերի աշտարակ):

Աշտարակը կանգնած մնաց բաց երկնքի տակ մինչև 1892թ., երբ տեղի բնակիչների հանգանակություններով մի փոքրիկ մատուռ կառուցվեց նրա շուրջ: Ժամանակի ընթացքում զոհվածների բարեկամները տարան գանգերի մեծ մասը և հուղարկավորեցին դրանք: Այժմ այնտեղ մնացել է ընդամենը 58 գանգ:

1937թ. մատուռի դիմաց կանգնեցվեց Ստեֆան Սինջելիչի արձանը: Իսկ 1979թ.-ից աշտարակը հանդիսանում է մշակութային հուշարձան ու պաշտպանվում է պետության կողմից: .

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ