Նիհար Տուն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ Բրիտանիա

Բոլոր ճարտարապետները փորձում են զարմացնել մեզ իրենց աննման ու արտասովոր կառույցներով: Սակայն Լոնդոնի ամենանեղ տունը, որը գտնվում է Goldhawk Road-ում, հանրահայտ է դարձել կառուցապատման նեղ տարածքի շնորհիվ: Վիկտորիա թագուհու ժամանակաշրջանի ճարտարապետներն այն նախագծել են այնպես, որ այդ հինգ հարկանի կառույցը կարծես սեղմված լինի երկու շենքերի միջև: Շենքի լայնությունն ամենանեղ մասում կազմում է ընդամենը 1,5 մետր, իսկ ամենալայնում` 3 մետր:

Այս նեղ տունը, որը գտնվում է Լոնդոնի արևմտյան մասում` Շեփհերդս Բուշում, նկարագրվում է որպես «ամբողջությամբ զարմանալի և գրեթե յուրօրինակ» շինություն: 2009 թվականին, 93 քռ.մ ընդհանուր մակերեսով այս տունը հանվել էր վաճառքի 549,950 ֆունտ ստեռլինգով:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝
www.dailymail.co.uk


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ