Սիգնըչը Կենտրոն, Գոլդեն, Կոլորադո, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

2007 թվականի հունիսին բացված Ա դասի հինգհարկանի «Սիգնըչը» կենտրոնի (Signature Centre) հատակների ընդհանուր մակերեսը 17280 քառակուսի մետր է: Շենքի սեփականատերը «Այ-Վի-Ջի Ինսթիթուշընըլ ֆանդս» (IVG Institutional Funds) գերմանական անշարժ գույքի ընկերությունն է: «Սիգնըչը» կենտրոնը նախագծվել և կառուցապատվել Է «Աարդեքս» ընկերության կողմից (Aardex LLC), որը նաև շենքի նախկին սեփականատերն էր: Կենտրոնը գտնվում է Դենվերի արևմտյան զբոսայգում: Նախագծի իրականացման արժեքը կազմել է 46 միլիոն դոլար:

Շինությունն ունի մեծ պատուհաններ ու բարձր առաստաղներ, որոնց շնորհիվ ներքին տարածքների 92%-ը ողողված է բնական լույսով: Շրջակա կանաչ տարածությունը ձևավորված է «Դոնալդ Գոդի ընդ Ըսոշիիթս» (Donald Godi & Associates) ընկերության դիզայնով: Շենքում ջրի օգտագործումը կրճատված է 47%-ով: Էներգախնայող այս կենտրոնն օգտագործում է 37%-ով ավելի քիչ էլեկտրականություն, քան նույն ծավալի ցանկացած այլ շինություն: Շենքի շուրջ աճում են տեղական երաշտադիմացկուն բույսեր: Շինության սեփականատերերի գլխավոր նպատակն էր` նոր շենքում ներառել կայունության հնարավորինս շատ գործոններ, ապահովել օդի բարձր որակը ներսում, օգտագործել թույլ ցնդող օրգանական նյութեր, ապահովել կապը հանրային տրանսպորտի հետ և այլն: Կենտրոնը «զինված է» ֆոտո սենսորներով, հատակի օդափոխության համակարգով, տաք ջուր մատակարարող կաթսաներով, ներսի և դրսի լուսահարթակներով (լույսի խոր տարածքներ ներթափանցման համար), սառը ջուր ապահովող համակարգով և այլն: Շենքում կա նաև ստորգետնյա ավտոկայանատեղի: «Սիգնիըը» կենտրոնն առաջին շենքն է Կոլորադոյում, որն արժանացել է LEED Պլատինե հավաստագրման:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ