Սիդուելի Ընկերներ Դպրոց, Վաշինգտոն, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Վաշինգտոնի «Սիդուելի Ընկերներ» դպրոցը Քուեյքըր մասնավոր դպրոցների մասնաճյուղն է հանդիսանում: Քուեյքըր»-ը (Quaker՝ Կվակեր) կամ «Ընկերներ»-ը, եկեղեցական քրիստոնեական հավատքի բողոքական ուղղություն է, որն ավելի հայտնի է որպես «Ընկերների Եկեղեցական Ընկերություն» (Religious Society of Friends): Հիմնական գաղափարներն են պացիֆիզմը և բարեգործությունը: Քուեյքեր դպրոցները հիմնվել են 1883 թվականին Թոմաս Սիդուելի կողմից:

«Սիդուելի Ընկերներ» դպրոցի Միջնակարգ ուսուցման ֆակուլտետի մասնաշենքը արժանացել է LEED Պլատինե հավաստագրման: 2006 թվականին, վերակառուցումից հետո, այս դպրոցի աշակերտները վերադարձան 2 անգամ նախկինից ավելի մեծ տարածքով մի հիանալի շինություն, որտեղ շատ-շատերը կերազեին ուսանել: «Քիրեն Թիմբերլեյք Ըսոշիիթս» (KieranTimberlake Associates) ընկերության նախագծով վերակառուցված շինությունն աչքի է ընկնում «ջերմային ծխնելույզ» օդափոխությամբ (կամ «արևային ծխնելույզ»՝ համակարգ է, որն իրականացնում է արևի պասիվ էներգիայի օգտագործմամբ բնական օդափոխություն), ջրի ու էլեկտրականության արդյունավետ օգտագործմամբ (ջրի օգտագործման 90% կրճատում և էլեկտրականության 60% խնայողություն), ֆոտոէլեկտրական արևային պանելներով, ցերեկային լույսի օպտիմալ օգտագործմամբ և ջրի վերահսկման հատուկ համակարգով, որն օրական 3000 գալոն ջուր է ֆիլտրում հետագա օգտագործման նպատակների համար: Էկոլոգիապես մաքուր կրթական կենտրոնը կառուցելիս ճարտարապետների թիմը հաշվի է առել Քուեյքեր (Կվակեր) դպրոցների գլխավոր հոգևոր առանձնահատկությունը, այսինքն` կենտրոնացում անհատի «ներքին լույսի» վրա (ըստ Կվակերների հավատքի): Դպրոցին նաև ավելացվել են այնպիսի կարևոր «կանաչ տարրեր» ինչպիսիք են «կանաչ տանիքն» ու «անձրևաջրերով ոռոգվող այգին»: Այժմ շինությունը կարող է պարծենալ առաջատար լաբորատորիաներով և 3623 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով դասասենյակներով՝ մոտ 350 աշակերտի համար: Ըստ որոշ աղբյուրների շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 28,4 միլիոն ԱՄՆ դոլար: Շենքի գլխավոր կապալառուի դերում հանդես է եկել «Հիթ Քընթրաքթինգ Ինք.» (Hitt Contracting Inc) ընկերությունը:

Հետաքրքիր փաստեր՝
♦Վաշինգտոնի «Սիդուելի Ընկերներ» դպրոցը (Sidwell Friends School) համարվում է ընտրյալների դպրոց և նկարագրվում է որպես «Վաշինգտոնի մասնավոր դպրոցների Հարվարդ»: Այս դպրոցում են ուսում ստացել բազմաթիվ նշանավոր և ճանաչված մարդկանց զավակներ: Այսօր, օրինակ, այստեղ ուսանում են ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի 2 աղջիկները՝ Սաշան և Մալիան, ինչպես նաև փոխնախագահ Ջո Բայդենի թոռները (2013):

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.sidwell.edu


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ