Տուն-Կոշիկ, Մպումալանգա, Հարավային Աֆրիկա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հարավաֆրիկյան Հանրապետություն

Հարավաֆրիկյան Տուն-կոշիկը, որը գտնվում է Մպումալանգա և Լիմպոպո մարզերի սահմանին, կառուցվել է 1990 թ-ին հարավաֆրիկյան ձեռնարկատեր և նկարիչ ՐոնՎան Զիլի կողմից: Նա փոքրիկ հյուրանոցային համալիրի տեր է, որի մի մասն է կազմում այս «Կոշիկը»: Համալիրը ներառում է նաև հյուրատուն, ռեստորան, բար, լողավազան և անտիկվար իրերի խանութ: Ռոնը կառուցել է այս ծիծաղելի տունն իր սիրելի կնոջ՝ Իվոնի պատվերով: Սա եռահարկ մի շենք է, որի առջև սփռված է գեղեցիկ այգի: Նա ծառայում է որպես թանգարան, որտեղ ցուցադրված են ՐոնՎան Զիլի կողմից քարի և փայտի վրա փորագրված բազմաթիվ քանդակներ: Բայց ամենակարևորը առջևում է. կոշիկը միաժամանակ հանդիսանում է մուտք դեպի ստորգետնյա, յոթսենյականոց մի քարանձավի, որը նույնպես հանդիսանում է հյուրանոցի տիրոջ երևակայության արդյունքը: Քարանձավի անունն է «Ալֆա Օմեգա»: Պատերը նկարազարդված են Րոնի կողմից կերտված տարբեր սրբապատկերներով և «սուրբ կյանքի» տեսարաններով, իսկ վերջին քարանձավը վերածված է փոքրիկ եկեղեցու, որտեղ անգամ ամուսնություններ են արձանագրվում: Այսպես, եթե ցանկանում եք ամուսնանալ և անցկացնել Ձեր մեղրամիսը ծայրահեղ արտասովոր և Էկզոտիկ պայմաններում, այցելեք պարոն Րոնին և իր Տուն-Կոշիկը, Հարավային Աֆրիկայի Մպումալանգա մարզում:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ