Շարփի Դիզայնի Կենտրոն, Տորոնտո, Կանադա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Կանադա

Շարփի Դիզայնի Կենտրոն, Օնտարիոյի Արվեստի և Դիզայնի Քոլեջ, Տորոնտո, Կանադա
Շարփի Դիզայնի Կենտրոնը (Sharp Center for Design, OCAD University) նախագծել է բրիտանացի հայտնի ճարտարապետ Ուիլ Օլսոփը Տորոնտոյի հենց սրտում, հայտնի տարբեր մշակույթների ամենամեծ բազմազանությամբ: Նա 2004թ-ին իրականացրեց իր համարձակ երևակայության ճարտարապետական արդյունքը, կառուցելով չափազանց գրավիչ մի շինություն: Շարփի Դիզայնի Կենտրոնը ՝ որն անվանվել է ի պատիվ Ռոզալի և Այսեդոր Շարփ բարերարների, Օնտարիոյի արվեստի և դիզայնի քոլեջի մի հոյակապ լրացում է հանդիսանում: Այն նման է սև ու սպիտակ «պիքսելային արտաքինով» ուղղանկյուն տուփի (9մ բարձրություն, 31մ լայնություն և 84մ երկարություն): Այս հսկա խորանարդը կանգնած է գետնից 26մ բարձրությամբ 12 գույնզգույն ոտքերի վրա: Կառույցի կարկասը բաղկացած է պողպատյա մեծ կառուցվածքներից:

Դիզայնի մտահաղացման անբաժան մասն է կազմում արտաքին լուսավորումը, որը զարմանալիորեն փոխում է շինության տրամադրությունն ու բնավորությունը ցերեկը և գիշերը: Մթնշաղին, հատուկ մշակված արտաքին լուսավորության շնորհիվ, ահռելի արկղը կարծես ճախրում է օդում:

2004թ-ին Շարփի Դիզայնի Կենտրոնը մեկն էր այն վեց կառույցներից, որն առաջինն արժանացավ Բրիտանական ճարտարապետների թագավորական ինստիտուտի (Royal Institute of British Architects) մրցանակին՝ որպես “հանդուգն, համարձակ և մի քիչ խենթ” կառույց: Տարիներ շարունակ այն արժանացել է բազում մրցանակների տարբեր անվանակարգերում և այժմ հանդիսանում է Տորոնտոյի հիմնական տեսարժան վայրից մեկը:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.biulding.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ