Շանհայի Համաշխարային Ֆինանսական Կենտրոն

Բարձրությունը (Ճարտարապետական / Բնակելի)՝ 492 / 474 մՀարկեր՝ 101Դիտահարթակներ՝ 474, 439, 423 մ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Չինաստան

Շանհայի Համաշխարային Ֆինանսական Կենտրոնի (ՇՀՖԿ) շինարարությունը ավարտվել է 2008 թվականին: Շինարարական աշխատանքները սկսվել են 1997 թվականին, սակայն, ասիական ֆինանսական ճգնաժամի պատճառով (1997-1998) դադարեցվել Էին մինչև 2003-ի նոյեմբերը: Շենքը նախագծված է ամերիկյան Կոն Պեդերսեն Ֆոկս ճարտարապետական ընկերության կողմից (Kohn Pedersen Fox Associates- ճարտ. Վիլյամ Պեդերսեն), որն աշխարհում առաջատարներից է: Շենքի կառուցապատողն է Ճապոնիայի ամենահզոր և ազդեցիկ մագնատ՝ Մինորու Մորին: Շինարարական աշխատանքները նույնպես իրականացրել է կառուցապատողը՝ Մորիի Շինարարական Կորպորացիան (Mori Building Corporation): Շենքի կարկասը կոմբինացված է, ճակատը երեսպատված է ապակիով: ՇՀՖԿ-ն ունի 377,300 մ² հատակների մակերես, իսկ շինարարության արժեքը ըստ կառուցապատողի կազմել է $US 1,13 մլրդ: Շենքում տեղադրված են 33 շարժասանդուղք և 31 վերելակ: Երկնաքերում տեղակայված են գրասենյակներ, հյուրանոցներ, կոնֆերենց-դահլիճներ, դիտահարթակներ և առևվտրային տարածքներ:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ