Սեքս-Մեքենաների Թանգարան, Պրահա, Չեխիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՉեխիաՄուտքը միայն չափահասների համար: Ու բանը նրանում չէ, որ փոքրիկերին դեռ շուտ է ներխուժել էրոտիկ արկածների աշխարհ: Պարզապես այստեղ ներկայացրած նմուշներից շատերը կարող են ապշեցնել ու խոցել նույնիսկ այս խելագար աշխարհում ապրած հասուն մարդու հոգին:
Այս թանգարանը հիմնադրի՝ Օրիանո Բիցոկկիի երկարատև փնտրտուքների արդյունք է: Ի սկզբանե նա չէր ծրագրում բացել նման թանգարան. նա պարզապես նմուշներ էր հավաքում Սան Մարինոյի իր Զվարճանքների թանգարանի համար: Սակայն երկար ուսումնասիրությունների ճանապարհին նրա հավաքածուն այնքան աճեց, որ Օրիանոն ոգեշնչվեց նոր թանգարանի բացմանը: Եվ ահա 2002թ. Պրահայի կենտրոնում 600 մ2 տարածքի վրա բացվեց «Սեքս մեքենաների թանգարանը», որտեղ ներկայացված է ավելի քան 200 նմուշ (դրանց թիվն անընդհատ աճում է): Բնականաբար քաղաքային իշխանություններն ու շատ բնակիչներ անմիջապես շատ բացասական արձագանք տվեցին քաղաքի կենտրոնում նման թանգարանի բացմանը: Սկսվեցին բազմաթիվ բողոքի ակցիաներ, քարոզարշավներ ընդդեմ թանգարանի: Այնուամենայնիվ, դրանք լրացուցիչ գովազդ հանդիսացան ու միայն ավելի հայտնի դարձրին թանգարանը. մի քանի ամսվա ընթացքում այցելուների թիվն աճեց մի քանի անգամ:
Թանգարանի որոշ նմուշներ պատկանում են 15-16րդ դարերին: Այստեղ կարելի է տեսնել հատուկ սեղաններ սեքսուալ հաճույքների համար, բազմազան վիբրատորներ (ամենահասարակ նմուշն այստեղ), գահ հատուկ անցքով, հավատարմության գոտիներ, որոնք իրականում երկաթյա ատամներ են, որոնցում նույնիսկ շնչելն է դժվար:
Այստեղ «ամենաուրախ» նմուշը հակաձեռնաշարժական սարքն է տղաների համար՝ ստեղծված 1920ականներին Ֆրանսիայում: Այն բաղկացած է երկու մասից. մեկը էլեկտրական օղակ է, որն ամրացվում է տղայի առնանդամին, իսկ մյուսն ազդանշանային համակարգ է՝ տեղադրված ծնողների սենյակում: Եթե օղակը տղայի մոտ ֆիքսում է գրգռվածության նշաններ, ազդանշանը միանգամից տագնապ է հայտարարում, ու հնարավորություն է տալիս մայրիկին վազել տղայի սենյակ ու մի լավ դաս տալ նրան: Օգտակար ու հետաքրքիր շարքից. թանգարանում կարելի է տեսնել հին հույն մարմնավաճառուհիների կոշիկները: Դրանց վրա փորագրված է «Հետևիր ինձ» արտահայտությունը, որով նրանք գրավում էին հաճախորդներին: Այս ամենի մեջ ինչ-որ ռոմանտիկա կա, կարծում եմ՝ կարելի է հիմա էլ կիրառել այս գրավելու ձևը:
Մնում է միայն ավելացնել, որ մինչև 18 տարեկանների մուտքը թանգարան արգելվում է, իսկ ուսանողական տոմսերով զեղչեր ՉԵՆ գործում:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am