Գաղտնի Սենյակ, Նեապոլ, Իտալիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իտալիա

Գաղտնի Սենյակը (Գաղտնի Թանգարանը) պայմանական անուն է, որով Բուրբոնները (Ֆրանսիական ծագման թագավորական ընտանիք, Կապետինգների արքայատոհմի մի ճյուղն է) կոչում էին այն տեղը, որտեղ պահվում էին այն էրոտիկ բնույթի ցուցանմուշները, որոնք բերվել էին Պոմպեյ քաղաքից: Այժմ այս ցուցանմուշները պահվում են Իտալիայի մի շարք թանգարաններում; նման գաղտնի սենյակ կա նաև Բրիտանական թանգարանում:

Պոմպեյը պատմության մեջ հայտնի է ոչ միայն նրանով, որ ոչնչացվել է Վեզուվ հրաբխի ժայթքումի հետևանքով մ.թ. 72թ.: Այն նաև կոչվում էր սիրո քաղաք, քանի որ այստեղ հասարակաց տների քանակը գերազանցում էր տաճարների քանակը ինն անգամ: Քաղաքի բոլոր պատերի վրա պատկերված էին տղամարդկանց ու կանանց սեռական օրգաններ, որոնք ցույց էին տալիս հասարակաց տուն՝ լուպինարլուպինար տանող ճանապարհը: Հենց այստեղ անցկացված պեղումների արդյունքում են հայտնաբերվել աննկարագրելի չափերի ու ձևերի սեքս խաղալիքներ: Նույնիսկ կենցաղային պարագաներն էին պատրաստվում հսկայական ֆալլոսների տեսքով:

Մի օր պեղումների վայր այցելեց Ֆրանցիսկ I արքան իր կնոջ ու աղջկա հետ: Տեսնելով, թե ինչեր են հայտնաբերվում պեղումների ընթացքում, արքան անասելի բարկանում է ու հրամայում այս «ամոթը» թաքցնել իր աչքերից հեռու: Այսպես առաջացավ Գաղտնի Սենյակը, որտեղ մուտք ունեին միայն «հասուն տարիքի ու անբասիր վարկի տեր մարդիկ», այսինքն՝ հարուստ տղամարդիկ: 1848թ. հեղափոխությունից հետո ցենզուրան շատ ավելի խստացավ, ինչի հետևանքով Բուրբոնները ստիպված էին դիմել կտրուկ միջոցների: Նրանք փակեցին սենյակը երեք տարբեր կողպեքներով, իսկ բանալիները տվեցին երեք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների: Իրավիճակն այնքան սուր էր, որ արգելվեց նույնիսկ մերկ Վեներայի արձանը: Դրանով իսկ նրանք հույս ունեին, որ շուտով մարդիկ կմոռանան Սենյակի մասին: 1860թ., երբ Գարիբալդին գրավեց Նեապոլը, նա կոտրեց փակերը և որոշում կայացրեց հավաքածուն բաց ցուցադրել հանրությանը: Սակայն պահպանողականներին առանձնապես չուրախացրեց այս որոշումը, և նրանք թույլ չտվեցին Գարիբալդիին անել դա: Ցենզուրան դեռ շատ երկար ժամանակ խիստ սահմանափակումներ էր դնում, և միայն 2000թ. ապրիլին մարդիկ հնարավորություն ստացան ազատ մուտք գործել Թանգարան: Անչափահասները կարող են մտնել Գաղտնի Սենյակ միայն ծնողների գրավոր թույլտվությամբ, կամ էլ մեծահասակի ուղեկցությամբ:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ