Գիտության և Տեխնոլոգիաների Կենտրոն, Գոլդն, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Գիտության և Տեխնոլոգիաների Կենտրոն, Գոլդն, Կոլորադո, ԱՄՆ
Գիտության և տեխնոլոգիաների կենտրոնը` առաջին պետական կառույցը, որն արժանացել է LEED պլատինե հավաստագրման, գտնվում է Կոլորադոյում և զբաղեցնում է մոտ 6623 քառակուսի մետր տարածք: Նախագծի ճարտարապետը Արիզոնայի Ֆենիքս քաղաքում հիմնված «ՍմիթԳրուփ» (SmithGroup) ընկերությունն է: Կառավարությանը պատկանող շենքի շինարարությունն ավարտվեց 2006 թվականի օգոստոսին: Նախագծի իրականացումն արժեցավ 29,8 միլիոն դոլար: Էներգիայի վերականգնվող աղբյուրների լաբորատորիայի (որն, ի դեպ, առաջատարն է էներգիայի մաքուր տեխնոլոգիաների, մասնավորապես արևային և ջրածնային էներգիայի խրախուսման ոլորտում) ստեղծողների գլխավոր խնդիրն ածխածնի արտանետումների և էներգիայի սպառման կրճատումն էր (վերջինս` մինչև 41 %): Շինարարական աշխատանքները կատարվել են «Էմ-Էյ Մորթենսոն» (MA Mortenson) ընկերության կողմից, իսկ կառուցվածքային նախագծումը իրականացրել է Փոլ Քոլեր Լեֆֆլեր (Paul Koehler Leffler) ընկերությունը: Լաբորատորիան պատկանում է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությանը: Շենքն իր աշխատողներին ապահովում է մաքուր ու լուսավոր աշխատանքային տարածքով և կատարյալ ներքին պայմաններով: Շինության ավելի քան 11%-ը վերամշակված հումքից է կառուցված:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ