Շեֆելհոֆ, Ֆրանկֆուրտ, Գերմանիա

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Շեֆելհոֆը (Scheffelhof) բնակելի թաղամաս է` կազմված քաղաքային ոճի տասը առանձնատնից: Ֆրանկֆուրտում հիմնադրված «Ռուք Արքիթեքթս» (Rook Architects) ճարտարապետական ընկերության նախագծով կառուցված տասը քաղաքային տները 2009 թվականին արժանացել են Էկոլոգիապես մաքուր շինություններ մրցանակին (Green Building Award): Հիմնականում երկհարկ տները գտնվում են Շեֆելշտրասսե 35 հասցեով: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2008 թվականի հունիսին: Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 2.960.000 եվրո: Դիզայներների հիմնական նպատակն էր մի քանի ընտանիք ապահովել բնակելի տարածքով, բարելավել կյանքի որակն ու սոցիալական ինֆրահամակարգը քաղաքում: Թաղամասը ֆունկցիոնալ է, ստեղծված է ստեղծագործական մոտեցմամբ: Տասը տնից յուրաքանչյուրի առաջ խաղահրապարակ կա: Այն ասես օազիս լինի` բազմազբաղ քաղաքի հենց սրտում: Տները միմյանց հետ կապված են տանիքներով, որոնց վրա այգիներ են: Այսպիսով, տանիքները նույնպես օգտագործվում են` որպես լրացուցիչ բաց տարածք: Քանի որ ավտոկայանատեղիների խնդիրը խիստ ակտուալ է Ֆրանկֆուրտում, նախագծողների թիմը նաև հոգ է տարել, որ յուրաքանչյուր տուն իր ստորգետնյա կայանատեղին ունենա:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.heinze.de


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ