Սանահինի Վանքային Համալիր, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Սանահինի համալիրի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ: Ըստ ավանդության՝ վանքը հիմնադրվել է IV դարում, երբ կանգնեցվել է Սուրբ Նշանը՝ խաչը: Համալիրի ամենահին եկեղեցին Սուրբ Աստվածածինն է ( 928-944թթ): Եկեղեցու ներսում որմնանկարներ են պահպանվել: Վանքային համալիրի գլխավոր եկեղեցին Ամենափրկիչն է, այն 957-966թթ.-ին կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը` Խոսրովանույշը: Բացի այդ երկու եկեղեցիներից Սանահինի համալիրն ընդգրկում է Սուրբ Գրիգոր եկեղեցին (X դարի երկրորրդ կես), երեք գավիթ, զանգակատուն, գրատուն և ակադեմիա: Վերջինս՝ ակադեմիան (Մագիստրոսի ճեմարանը) X-XI դարի կառույց է: Այն միջնադարյան ճարտարապետության եզակի նմուշ է հանդիսանում: Բացառիկ արժեք է ներկայացնում Սանահինի դպրոցը՝ համալսարանը: Այն հիմնադրել է Աշոտ Գ Ողորմածի կինը` Խոսրովանույշ թագուհին 966 թվականին, և համալսարանը միջնադարյան Հայաստանի բացառիկ ուսումնական և գրչության կենտրոն էր հանդիսանում: Սանահինի համալիրում պահպանվել են նաև Սուրբ Կարապետ եկեղեցին (X-XI) և Սարգսի մատուռը (XII- XIIIդար): Սանահինում մոտ 50 խաչքար է պահպանվել: Առավել հատկանշական են Գրիգոր Տուտեորդու (1184թվական, Ս.Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, Մխիթար Կազմիչ) և Սարգսի (1215թվական) խաչքարերը, որոնք հայկական քանդակագործության անկրկնելի օրինակ են համարվում: Սանահինում է գտնվում նաև Զաքարյանների դամբարանը: Նրանց՝ Զաքարյանների, ինչպես նաև Բագրատունյաց թագավորների, Կյուրիկյանների, Վրաստանում Օրբելյան թագավորների անվան հետ է կապված Սանահինի և Հաղպատի X-XI դարերի հայկական հոգևոր ճարտարապետության բարգավաճումը: Այս երկու համալիրները համարվում են հայկական միջնադարյան ճարտարապետության բացառիկ օրինակ՝ ոճական նոր ուղղությամբ: Սանահինի վանքը 2000 թվականից գրանցված է UNESCO- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ