Սամսունգ Գրին Թըմորրոու, Հարավային Կորեա

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Սամսունգ Գրին Թըմորրոու, Գյոնգի-դո, Հարավային Կորեա
Նախագծված Samoo Architects ընկերության կողմից «Սամսունգ Գրին Թըմորրոու» (Samsung Green Tomorrow) շենքը կոմերցիոն գրասենյակային շենք է, որը 2009 թվականի սեպտեմբերին արժանացել է LEED Պլատինե հավաստագրման: Կառույցը գտնվում է Գյոնգի-դո (Gyeonggi-Do) նահանգի Յոնգին(Yongin) քաղաքում և զբաղեցնում է մոտ 730 քառակուսի մետր տարածք, ներառյալ այցելուների համար նախատեսված տաղավարները: Այն այսպես կոչված «Զրո էներգիայով տների» վառ օրինակ է, որի գլխավոր բնորոշ գիծն այն է, որ նրանք չունեն էներգիայի արտաքին աղբյուրի կարիք: Էներգիայի խնայողության համակարգերի, այդ թվում եռաշերտ պատուհանների, ցերեկային լույսի սենսորների, լույսի կլանման մեխանիզմների և արդյունավետ լուսավորման շնորհիվ հնարավոր է խնայել 56% էլեկտրաէներգիա: Ինչպես կանաչ շենքերի մեծ մասի դեպքում, էլեկտրականությունը արտադրվում է նաև տանիքում տեղադրված արևային պանելների կողմից, որոնք ապահովում են տարեկան 20 մեգավատտ էլեկտրաէներգիա, ինչը կազմում է էլեկտրականության կարիքի մնացած 44%-ը:

Կեղտաջրերի մշակումը կատարվում է կենսաբանական ռեակտորի միջոցով: Մաքրված ջուրը հետագայում դարձյալ օգտագործվում է շենքի ներսում մաքրման աշխատանքների և ոռոգման նպատակներով: Շենքում կիրառվում են նաև ջրի թույլ հոսքով աշխատող սարքեր:

Սա արևելաասիական առաջին շենքն է, որն արժանացել է LEED Պլատինե հավաստագրման:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.inhabitat.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ