Տուն` Ռոսս Փողոցում, Մեդիսոն, Վիսկոնսին, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՄեդիսոն քաղաքի Վիսկոնսինի համալսարանի հարևանությամբ՝ Ռոսս փողոցում գտնվող տունը (Ross Street House), պատկանում է ինժեներ-մեխանիկ Ֆրեդ Բերգ և դիզայներ Քերոլ Ռիչարդ ամուսնական զույգին: Քերոլ Ռիչարդը նաև “Ռիչարդ Վիտսչիբ Հենդ” (“Richard Wittschiebe Hand”) ճարտարապետական ընկերության համահիմնադիրներից է, որն էլ մշակել է տան նախագիծը: Այս «բնապահպան» կառույցի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2009 թվականին և արժեցել 500,000 ԱՄՆ դոլար: Սա առաջին նախագիծն է Վիսկոնսինում, որն արժանացել է հեղինակավոր LEED պլատինե հավաստագրման` առանձնատների անվանակարգում (2009 թվականի հուլիս): 250 քառակուսի մետր մակերեսով տան հարավային ճակատն այնպես է նախատեսված, որ պաշտպանում է արևից ամռան ամիսներին, իսկ ձմռանը կուտակում է արևի էներգիան; Դիզայներները յուրահատուկ գունային հակադրություն են ստեղծել ներքին և արտաքին ձևավորման մեջ: Տան մետաղական տանիքը մուգ է, իսկ ներքին ձևավորումն իրականացված է բաց երանգների մեջ: Ավտոտնակի տանիքին տեղադրված ֆոտովոլտաիկ վահանակներն էլեկտրականություն են արտադրում: Ջրի խնայողությունը հնարավոր է դառնում մի շարք ջրախնայող համակարգերի` ջրի թույլ հոսքով ծորակների, անձրևաջրերի կուտակման և ոռոգման նպատակով դրանց հետագա օգտագործման, ինչպես նաև արդյունավետ տաքացուցչի շնորհիվ:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.housevariety.blogspot.com