Ռոբերտ Ռեդֆորդի Շենք, Սանտա Մոնիկա, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Ռոբերտ Ռեդֆորդի Շենք, Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա, ԱՄՆ
LEED Պլատինե հավաստագրման արժանացած այս շենքը, որ գտնվում է Հարավային Կալիֆորնիայում, զբաղեցնում է 1393 քառակուսի մետր տարածք: Նախագծի հեղինակն է Moule and Polyzoides Architects and Urbanists ընկերությունը Փասադենայից: Եռահարկ շինությունը ներառում է երկու գրասենյակ: Կառույցի կարևոր առավելություններից է, որ այն մոտ է հանրային տրանսպորտային ցանցին: Շենքը կառուցվել է 1917 թվականին, ապա` վերանորոգվել 1975-ին: Վերջին «Պլատինե» վերակառուցումը, որի արժեքը կազմել է ավելի քան հինգ միլիոն դոլար, սկսվել է 1999-ին և ավարտվել 2003-ին: Ինժեներական աշխատանքների հեղինակն է Syska Hennesy Group ընկերությունը:

Շնորհիվ անձրևաջրերի հավաքման, շրջակա կանաչ տարածության ոռոգման համակարգի, կրկնակի հոսքով զուգարանների ու առանց ջրի միզարանների` շենքում օգտագործվում է 60%-ով պակաս ջուր, քան նմանատիպ այլ շենքերում: Բացվող պատուհանները, սենսորներն ու այլ կանաչ տեխնոլոգիաները կրճատում են էլեկտրականության սպառումը 60-70 տոկոսով: Շենքի տանիքի ֆոտոէլեկտրական պանելներն արտադրում են անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 20 %-ը: Ինչպես կանաչ շենքերի մեծ մասում, ջերմաստիճանը, խոնավությունը, ածխածնի երկօքսիդի մակարդակն ու արևային ճառագայթումը միշտ վերահսկվում են: Շենքի սեփականատերը Բնական ռեսուրսների պաշտպանության խորհուրդն է (Natural Resources Defense Council) ` շահույթ չհետապնդող ազգային կազմակերպություն: Շինարարության ընթացքում կուտակված թափոնի 98%-ը վերամշակվել է: Բացի այդ, վերակառուցման ընթացքում օգտագործվել են միայն ցածր VOC (ցնդող օրգանական բաղադրիչ) ցուցանիշով ներկեր և շինանյութ:

Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ