Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ: Օրլանդո, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Ուզում եք հավատացեք՛, ուզում եք ոչ՛» (Ripley's Believe It or Not!) Րիփլիի հանրահայտ Օդիտորիումների (Օդիտորիում՝ անհավանական և տարօրինակ իրերի թանգարան) ցանցը ներառում է աշխարհում ավելի քան 30 թանգարաններ: Անհավանական իրերի թանգարանների այս ցանցը հիմնադրել է ամերիկացի հայտնի ծաղրանկարիչ, գործարար և մարդաբան Ռոբերտ Րիփլին(1890-1949): Թանգարանական նմուշների առաջին շարժական հավաքածուն «Րիփլիի Օդիտորիում» անվանմամբ, ցուցադրվել է Չիկագոյում 1933 թվականին, Համաշխարհային Տոնավաճառի ժամանակ: Մշտական հիմքով գործող առաջին «Ուզում եք հավատացեք՛, ուզում եք ոչ՛» Օդիտորիումը բացվել է 1950 թվականին, ԱՄՆ-ի Սբ. Ավգուստին քաղաքում, Րիփլիի մահվանից 1 տարի հետո:

Օրլանդոյում գտնվող Օդիտորիումը բացվել է 1992 թվականին և գտնվում է քաղաքի գլխավոր փողոցի՝ Ինթրնեյշնլ Դրայվի վրա (International Drive): Թանգարանը կառուցված է կեղտաջրի խողովակի մեջ սուզվող շենքի տեսքով: Օդիտորիումի 16 սրահներում այցելուներին ապասում են ամենաանհավանական, երբեմն գարշելի, իսկ երբեմն էլ զարմանահրաշ նմուշներ:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ