Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ: Կանադա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Կանադա«Ուզում եք հավատացեք՛, ուզում եք ոչ՛» (Ripley's Believe It or Not!) Րիփլիի հանրահայտ Օդիտորիումների (Օդիտորիում՝ անհավանական և տարօրինակ իրերի թանգարան) ցանցը ներառում է աշխարհում ավելի քան 30 թանգարաններ: Անհավանական իրերի թանգարանների այս ցանցը հիմնադրել է ամերիկացի հայտնի ծաղրանկարիչ, գործարար և մարդաբան Ռոբերտ Րիփլին(1890-1949): Թանգարանական նմուշների առաջին շարժական հավաքածուն «Րիփլիի Օդիտորիում» անվանմամբ, ցուցադրվել է Չիկագոյում 1933 թվականին, Համաշխարհային Տոնավաճառի ժամանակ: Մշտական հիմքով գործող առաջին «Ուզում եք հավատացեք՛, ուզում եք ոչ՛» Օդիտորիումը բացվել է 1950 թվականին, ԱՄՆ-ի Սբ. Ավգուստին քաղաքում, Րիփլիի մահվանից 1 տարի հետո:
Րիփլիի «Ուզում եք հավատացեք՛, ուզում եք ոչ՛» Կանադական Օդիտորիումը Նիագարա Ֆոլս քաղաքում (Նիագարա Ջրվեժ, Օնտարիո նահանգ) հիմնադրվել է 1963 թվականին և մինչ այժմ համարվում է քաղաքի լավագույն թանգարանը: Թանգարանի շենքը կառուցվել է ընկնող Էմփայր Սթեյթ Բիլդինգի (Նյու Յորք) տեսքով, որի տանիքն է բարձրացել Քինգ Քոնգը: