Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ: Բրենսոն, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Ուզում եք հավատացեք՛, ուզում եք ոչ՛» (Ripley's Believe It or Not!) Րիփլիի հանրահայտ Օդիտորիումների (Օդիտորիում՝ անհավանական և տարօրինակ իրերի թանգարան) ցանցը ներառում է աշխարհում ավելի քան 30 թանգարաններ: Անհավանական իրերի թանգարանների այս ցանցը հիմնադրել է ամերիկացի հայտնի ծաղրանկարիչ, գործարար և մարդաբան Ռոբերտ Րիփլին(1890-1949): Թանգարանական նմուշների առաջին շարժական հավաքածուն «Րիփլիի Օդիտորիում» անվանմամբ, ցուցադրվել է Չիկագոյում 1933 թվականին, Համաշխարհային Տոնավաճառի ժամանակ: Մշտական հիմքով գործող առաջին «Ուզում եք հավատացեք՛, ուզում եք ոչ՛» Օդիտորիումը բացվել է 1950 թվականին, ԱՄՆ-ի Սբ. Ավգուստին քաղաքում, Րիփլիի մահվանից 1 տարի հետո:

Բրենսոնում գտնվող Օդիտորիումի շենքի տեսքը նպատակ ունի բոլորին հիշեցնել նահանգների պատմության մեջ ամենահուժկու երկրաշարժի մասին: Ռիխտերի սանդղակով ավելի քան 8 բալ ուժգնությամբ երկրաշարժը, որը 1812 թվականին տեղի ունեցավ Նյու Մադրիդ քաղաքում, այնքան հզոր էր, որ 3 օր շարունակ Միսիսիպի գետը հոսում էր հակառակ ուղղությամբ, իսկ 1500 կմ-ի վրա գտնվող Բոստոնի եկեղեցիների զանգակատների զանգերը ղողանջում էին:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ