Հայաստանի Նախագահի Նստավայրը, Երևան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՀայաստանի Նախագահի Նստավայրը՝ նախկին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի շենքը, ինչպես և այդ ժամանակաշրջանի շատ այլ գեղեցիկ ճարտարապետական ստեղծագործություններ, 1949-1950 թվականներին նախագծել է տաղանդավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը: Շենքի կառուցումն իրանանացվել է 1951-1953 թվականներին: Այդ ժամանակաշրջանի Գրիգորյանի գրեթե բոլոր ստեղծագործությունները Երևանի զարդերն են հանդիսանում և դեռ երկար տարիներ ներկայացնելու են Թամանյանի կողմից առաջադրված և իր հետևորդների կողմից շարունակված դասական ճարտարապետության հիասքանչ ավանդույթները: